00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

© Sputnik / Andranik GhazaryanДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2026
Բաժանորդագրվել
1 մլրդ-ը՝ Հանրապետության հրապարակի միջոցառման համար կլինի։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։
ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։ Ակնկալվում է շուրջ 40 հազար հանդիսատես։
Հանրապետության հրապարակում ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից՝ պատմամշակութային ներկայացումից և համերգից։ Ներկայացման հիմքում «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։
Համերգին նախատեսվում է Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությունը։ Կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։
Մյուս միջոցառումները նախատեսված են մարզերում.
Կապան — 81 մլն 672 հազար դրամ։ Սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Անկախության օրը Կապանում» համերգը՝ «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերի մասնակցությամբ։ Սպասվում է 10–12 հազար հանդիսատես։
Վանաձոր — 95 մլն 430,7 հազար դրամ։ Սեպտեմբերի 18-ին նախատեսված է «Սիմֆոնիկ Ռոք» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի մասնակցությամբ։ Սպասվում է 4–5 հազար հանդիսատես։
Գյումրի — 83 մլն 922,6 հազար դրամ։ Կանցկացվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Անկախության սիմֆոնիա» համերգը՝ շուրջ 7 հազար հանդիսատեսի համար։
Իջևան — 34 մլն 491 հազար դրամ։ Սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում կանցկացվի «Անկախության ռիթմը Իջևանում» համերգը։ Նախատեսվում է շուրջ 3 հազար հանդիսատեսի ներկայություն։
Հիշեցնենք՝ Հայաստանի Անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականի այդ օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որի ժամանակ քվեարկության դրվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու հարցը։ Պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցածների ավելի քան 99 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։
Դրանից առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով ազդարարվել էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
1991 թվականի սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Լրահոս
0