Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
14:07 17.09.2026 (Թարմացված է: 14:43 17.09.2026)
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարն էլ նշում է, որ խնդրի լուծման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի հարցի շուրջ քննարկումներ արվեն։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում և հենց լաբորատոր հետազոտության արդյունքում է երևացել, որ նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցում է։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (ջրերն աղտոտելը)»,- նշում են ՔԿ–ից։

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս պահին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հարցի շուրջ քննարկումներ և իրականացրած փորձաքննությունները վերահաստատելու համար։
«Զգուշության կանոնները դեռ պահպանվում են, մինչև վերջնական արդյունքների մասին կհայտնենք։ Վարկածների մասին ես իրավասու չեմ խոսել, աշխատանքային խմբում ներառված են բոլոր պատկան մարմինները, ինչպես նաև մեզ հարակից էքսպերտային խմբեր, որոնք ավելի մասնագիտական ուղղություններով խորհրդատվություն են ներկայացնելու մեզ»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած որևէ քաղաքացի չկա։
Այնուամենայնիվ, մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ խմելու և կենցաղային նպատակներով ջրի օգտագործումից։
Այնուամենայնիվ, մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ խմելու և կենցաղային նպատակներով ջրի օգտագործումից։