https://arm.sputniknews.ru/20260917/martun-grigvorjani-kalanqy-3-amsvov-erkaradzgvec-106968347.html
Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է բարեգործության արգելքի պայմաններում անհատույց շինանյութ տրամադրելու համար։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T17:29+0400
2026-09-17T17:29+0400
2026-09-17T18:06+0400
մարտուն գրիգորյան
կալանք
դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106968450_0:228:1254:933_1920x0_80_0_0_1ccf33d39efa92498b86c9435a997e28.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Լևոն Պետրոսյանի նախագահությամբ։Sputnik Արմենիային այդ մասին հայտնեց Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը ձերբակալվեց օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը 2 ամսով կալանավորվեց։Ըստ քրեական վարույթի` ընտրությունների նախաշեմին նրա կողմից փողոցներում իրականացվել է շեբենապատման (խճապատման) աշխատանքները, որոնք իրավապահները գնահատել են որպես թաքնված ընտրակաշառք։ Գրիգորյանը հերքում է մեղադրանքը` նշելով, որ որպես քաղաքական գործիչ` պարզապես օգնել է բնակիչներին և բարեկարգել (շեբենապատել) քանդված փողոցները։ Քրեական վարույթի շրջանակում Գրիգորյանի բնակարանում ու գրասենյակում կատարվել են խուզարկություններ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվականի օգոստոսին, նա ձերբակալվել է։ Նշենք նաև, որ Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, ևս կալանավորված է 2026 թվականի հունիսի 22-ից: Շուրջ մեկ տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո` այս տարվա հունիսի 19-ին, իր փաստաբանի ուղեկցությամբ նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, ինչից հետո դատարանը որոշել է նրան երկամսյա նախնական կալանքի տակ վերցնել: Նրան մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունիսի 20-ին Գյումրիի «Հացատուն» սննդի կետի մոտ տեղի ունեցած միջադեպի (վիճաբանության և ծեծկռտուքի) համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106968450_57:231:1076:995_1920x0_80_0_0_1b61dd88480306676e59425f73dda043.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտուն գրիգորյան, կալանք, դատարան, դատ
մարտուն գրիգորյան, կալանք, դատարան, դատ
Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
17:29 17.09.2026 (Թարմացված է: 18:06 17.09.2026) ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է բարեգործության արգելքի պայմաններում անհատույց շինանյութ տրամադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Լևոն Պետրոսյանի նախագահությամբ։
Sputnik Արմենիային այդ մասին հայտնեց Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը ձերբակալվեց օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա
ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը
2 ամսով կալանավորվեց։
Ըստ քրեական վարույթի` ընտրությունների նախաշեմին նրա կողմից փողոցներում իրականացվել է շեբենապատման (խճապատման) աշխատանքները, որոնք իրավապահները գնահատել են որպես թաքնված ընտրակաշառք։ Գրիգորյանը հերքում է մեղադրանքը` նշելով, որ որպես քաղաքական գործիչ` պարզապես օգնել է բնակիչներին և բարեկարգել (շեբենապատել) քանդված փողոցները։ Քրեական վարույթի շրջանակում Գրիգորյանի բնակարանում ու գրասենյակում կատարվել են խուզարկություններ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվականի օգոստոսին, նա ձերբակալվել է։
Նշենք նաև, որ Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, ևս կալանավորված է 2026 թվականի հունիսի 22-ից: Շուրջ մեկ տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո` այս տարվա հունիսի 19-ին, իր փաստաբանի ուղեկցությամբ նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, ինչից հետո դատարանը որոշել է նրան երկամսյա նախնական կալանքի տակ վերցնել: Նրան մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունիսի 20-ին Գյումրիի «Հացատուն» սննդի կետի մոտ տեղի ունեցած միջադեպի (վիճաբանության և ծեծկռտուքի) համար: