https://arm.sputniknews.ru/20260917/hh-kyhn-hunisi-7in-dzajneri-hashvarki-zhamanak-hzvor-kiberhardzakman-tak-e-eghel-hvovakimjan-106956833.html
ՀՀ ԿԸՀ–ն հունիսի 7–ին ձայների հաշվարկի ժամանակ հզոր կիբեռհարձակման տակ է եղել. Հովակիմյան
ՀՀ ԿԸՀ–ն հունիսի 7–ին ձայների հաշվարկի ժամանակ հզոր կիբեռհարձակման տակ է եղել. Հովակիմյան
Sputnik Արմենիա
ԿԸՀ նախագահի խոսքով` այդ հարձակմանը դիմագրավելուն մասնակցել են ինչպես ԿԸՀ մասնագետները, այնպես էլ միջազգային գործընկերները։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T15:42+0400
2026-09-17T15:42+0400
2026-09-17T15:45+0400
կիբեռհանցագործություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վահագն հովակիմյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876251_0:83:1600:983_1920x0_80_0_0_c4c2ed01bc50101d25ccd821d8f49015.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա հունիսի 7–ին խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը ընկել էր աննախադեպ կիբեռհարձակման տակ։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` ներկայացնելով իր ղեկավարած կառույցի գործունեության մասին հաղորդումն ու պատասխանելով պատգամավորների հարցերին։Ըստ նրա` այդ ժամանակ զանգվածային գրոհի տակ է եղել ամբողջ Հայաստանի ինտերնետ կապը, իսկ գլխավոր թիրախը ԿԸՀ տվյալների փոխանցման համակարգերն են եղել՝ ներառյալ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը: Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետները, ինչպես նաև միջազգային գործընկերները զբաղվել են այդ սպառնալիքների չեզոքացմամբ։ Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876251_90:0:1511:1066_1920x0_80_0_0_85cf608e69309a56e56112685d6c781c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիբեռհանցագործություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան
կիբեռհանցագործություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան
ՀՀ ԿԸՀ–ն հունիսի 7–ին ձայների հաշվարկի ժամանակ հզոր կիբեռհարձակման տակ է եղել. Հովակիմյան
15:42 17.09.2026 (Թարմացված է: 15:45 17.09.2026) ԿԸՀ նախագահի խոսքով` այդ հարձակմանը դիմագրավելուն մասնակցել են ինչպես ԿԸՀ մասնագետները, այնպես էլ միջազգային գործընկերները։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա հունիսի 7–ին խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը ընկել էր աննախադեպ կիբեռհարձակման տակ։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` ներկայացնելով իր ղեկավարած կառույցի գործունեության մասին հաղորդումն ու պատասխանելով պատգամավորների հարցերին։
Ըստ նրա` այդ ժամանակ զանգվածային գրոհի տակ է եղել ամբողջ Հայաստանի ինտերնետ կապը, իսկ գլխավոր թիրախը ԿԸՀ տվյալների փոխանցման համակարգերն են եղել՝ ներառյալ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը:
Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետները, ինչպես նաև միջազգային գործընկերները զբաղվել են այդ սպառնալիքների չեզոքացմամբ։
«Բարեբախտաբար, տեղամասերից տվյալների ընդունման և ձայների ընդհանուր հաշվարկի համակարգը ոչ մի րոպե չի դադարել աշխատել»,– հայտարարեց Հովակիմյանը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: