00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն կառուցապատման ոլորտում. կան ձերբակալվածներ

Բաժանորդագրվել
Պետական բյուջե արդեն վճարվել է շուրջ 440 մլն դրամ:
Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող 3 ընկերության մոտ բնակարանների և ավտոկայանտեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր են բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
«Բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների օտարման ընթացքում գործարքների փաստացի արժեքները մի շարք դեպքերում էականորեն գերազանցել են պայմանագրերում նշված գումարները։ Այդ գումարների մի մասը նախատեսվել է կանխիկ ստանալ: Հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով 3 կառուցապատողի հսկիչ գնումներ են իրականացվել: Դեպքերից մեկով 187.1 ք/մ մակերեսով բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի ձեռքբերման համար կողմերի միջև համաձայնեցվել է շուրջ 1,172,600 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք, որից 467,750 ԱՄՆ դոլարը նախատեսվել է վճարել կանխիկ եղանակով։ Այդ ժամանակ կառուցապատող ընկերության տնօրենին կանխիկ վճարվել է 250 հազար ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրությունում։
Դրանից հետո առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 3 անձ ձերբակալվել է։
ՊԵԿ-ից հայտնում են, որ կառուցապատողի կնքած պայմանագրերում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է 1.3-2.1 մլն դրամ, մինչդեռ իրականացված միջոցառումներով պարզվել է, որ բնակարանների գնման իրավունքի փաստացի իրացման արժեքը կազմել է 6000-7500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` մեկ քառակուսի մետրի համար։ Նույն շենքում մեկ ավտոկայանատեղիի գնման իրավունքի իրացման արժեքն էլ կազմել է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Միաժամանակ, արձանագրվել են խոշոր չափերով կանխիկ վճարումների ընդունման դեպքեր այնպիսի գործարքների շրջանակում, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր պետական գրանցման («Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով նման գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող վճարումները և դրանց ստացումը պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով)։
«Երեք դեպքի արդյունքում բացահայտված թերհայտարարագրված իրացման շրջանառությունն ընդհանուր կազմել է շուրջ 2.43 մլրդ դրամ, իսկ դրանից առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ շուրջ 653.5 մլն դրամ։ Բացահայտված դեպքերից երկուսով ՀՀ ՔԿ են ուղարկվել հանցագործության մասին հաղորդումներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Երրորդ դեպքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումներից հետո տնտեսվարող սուբյեկտը ճշգրտել է ներկայացված հարկային հաշվարկները և լրացուցիչ հայտարարագրել համապատասխան հարկային պարտավորությունները»,- հայտնում են ՊԵԿ-ից:
Տնտեսվարող սուբյեկտները պետական բյուջե արդեն վճարել են ընդհանուր 439.2 մլն դրամ։
Լրահոս
0