https://arm.sputniknews.ru/20260915/qristine-vardanjany-petq-e-lini-verjin-dashnakcakany-arman-eghvojan-106864858.html
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Արման Եղոյան
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Արման Եղոյան
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանն աստիճանաբար սկսեց հունից դուրս գալ ու բղավել Վարդանյանի ուղղությամբ, ինչին ընդդիմադիր պատգամավորը ժպիտով էր արձագանքում։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T13:55+0400
2026-09-15T13:55+0400
2026-09-15T14:00+0400
արման եղոյան
տեսանյութեր
տեսանյութ
աժ (ազգային ժողով)
երդում
հայ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106864691_4:0:1280:718_1920x0_80_0_0_facf8b357f17b5472ae2d091c67bee9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց` կառավարության անդամների երդման տեքստը պետք է փոխվի, բուռն բանավեճի և փոխադարձ մեղադրանքների առիթ դարձավ ՀՀ Ազգային ժողովում։ Նշենք, որ ընդդիմությունը դեմ է այս նախագծին, քանի որ երդման տեքստի առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հանել «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։ Ի՞նչ նոր պայքար է համազգային նպատակների դեմ․ Վարդանյանը՝ երդման տեքստի փոփոխության մասինՆախորդ երդման տեքստը սկսում էր հետևյալ բառերով, որոնք ևս հանվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ…»։ Այժմ երդման տեքստը սկսվելու է այսպես. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և ինքնիշխանության…»։ Նախագծի 2–րդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արման Եղոյանը հայտարարեց, որ երդման նոր տեքստի առաջաբանի իրականացմանը հասնելու համար իրենց միջից անհրաժեշտ է վերացնել դաշնակցականությունը։ Եղոյանն աստիճանաբար սկսեց հունից դուրս գալ ու բղավել Վարդանյանի ուղղությամբ, ինչին ընդդիմադիր պատգամավորը ժպիտով էր արձագանքում։ Իսկ ՔՊ–ական պատգամավորներին Եղոյանի բղավոցն ու կոպիտ ձևակերպումները դուր եկան, ու նրանք սկսեցին ծափահարել։ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան կոչ արեց հանդարտվել և ավելի հանգիստ տոնով շարունակել ելույթը` պարզաբանելով, որ Եղոյանը ՀՅԴ–ին ֆիզիկապես արմատախիլ անելու մասին չէր խոսում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ–ում, մաքուր բանականության գահավիժման պատմական դրսևորում էր։ «Պարո՛ն Եղոյան, չի կարող Ձեր միջից վերանա մի բան, որը երբեք Ձեր մեջ չի եղել` Դուք Ձեր էությամբ ՀՀՇ–ական եք եղել և դրանից սերված ՔՊ–ական»,– ասաց Խաչատրյանը։Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվիԵլույթ ունեցավ նաև նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` նախ կոչ անելով Եղոյանին ավելի հանգիստ ելույթ ունենալ` հոգ տանելով իր իսկ առողջության մասին։ Նա ընդգծեց, որ որքան իշխանությունը պայքարի ՀՅԴ–ի դեմ, այնքան քաղաքական այս ուժն ուժեղանալու է։«Դուք այստեղ ֆաշիստական ելույթ ունեցաք։ Դուք երիտբոլշևիկներ եք. դուք ունեք այն նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և այն նույն գործիքակազմը, ինչ բոլշևիկյան մտածողությունը»,– ընդգծեց Վարդանյանը։ Նշենք, որ ԱԺ–ն քննարկում է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Արման Եղոյան
Sputnik Արմենիա
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Արման Եղոյան
2026-09-15T13:55+0400
true
PT3M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106864691_194:0:1151:718_1920x0_80_0_0_01745e6c9dc3c2b7cdc921cad4c40971.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման եղոյան, տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), երդում, հայ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео
արման եղոյան, տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), երդում, հայ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Արման Եղոյան
13:55 15.09.2026 (Թարմացված է: 14:00 15.09.2026) ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանն աստիճանաբար սկսեց հունից դուրս գալ ու բղավել Վարդանյանի ուղղությամբ, ինչին ընդդիմադիր պատգամավորը ժպիտով էր արձագանքում։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց` կառավարության անդամների երդման տեքստը պետք է փոխվի, բուռն բանավեճի և փոխադարձ մեղադրանքների առիթ դարձավ ՀՀ Ազգային ժողովում։
Նշենք, որ ընդդիմությունը դեմ է այս նախագծին, քանի որ երդման տեքստի առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հանել «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։
Նախորդ երդման տեքստը սկսում էր հետևյալ բառերով, որոնք ևս հանվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ…»։ Այժմ երդման տեքստը սկսվելու է այսպես. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և ինքնիշխանության…»։
Նախագծի 2–րդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արման Եղոյանը հայտարարեց, որ երդման նոր տեքստի առաջաբանի իրականացմանը հասնելու համար իրենց միջից անհրաժեշտ է վերացնել դաշնակցականությունը։
«Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. արմատախիլ պետք է արվի դաշնակցականությունը։ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ–ի հարատևման, անկախության և ինքնիշխանության համար»,– հայտարարեց Եղոյանը` մատնացույց անելով «Հայաստան» խմբակցության պատգամավորին, որն ամենից շատն էր քննադատել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները։
Եղոյանն աստիճանաբար սկսեց հունից դուրս գալ ու բղավել Վարդանյանի ուղղությամբ, ինչին ընդդիմադիր պատգամավորը ժպիտով էր արձագանքում։ Իսկ ՔՊ–ական պատգամավորներին Եղոյանի բղավոցն ու կոպիտ ձևակերպումները դուր եկան, ու նրանք սկսեցին ծափահարել։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան կոչ արեց հանդարտվել և ավելի հանգիստ տոնով շարունակել ելույթը` պարզաբանելով, որ Եղոյանը ՀՅԴ–ին ֆիզիկապես արմատախիլ անելու մասին չէր խոսում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ–ում, մաքուր բանականության գահավիժման պատմական դրսևորում էր։
«Պարո՛ն Եղոյան, չի կարող Ձեր միջից վերանա մի բան, որը երբեք Ձեր մեջ չի եղել` Դուք Ձեր էությամբ ՀՀՇ–ական եք եղել և դրանից սերված ՔՊ–ական»,– ասաց Խաչատրյանը։
Ելույթ ունեցավ նաև նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` նախ կոչ անելով Եղոյանին ավելի հանգիստ ելույթ ունենալ` հոգ տանելով իր իսկ առողջության մասին։
Նա ընդգծեց, որ որքան իշխանությունը պայքարի ՀՅԴ–ի դեմ, այնքան քաղաքական այս ուժն ուժեղանալու է։
«Դուք այստեղ ֆաշիստական ելույթ ունեցաք։ Դուք երիտբոլշևիկներ եք. դուք ունեք այն նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և այն նույն գործիքակազմը, ինչ բոլշևիկյան մտածողությունը»,– ընդգծեց Վարդանյանը։
Նշենք, որ ԱԺ–ն քննարկում է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները։