00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ նոր պայքար է համազգային նպատակների դեմ․ Վարդանյանը՝ երդման տեքստի փոփոխության մասին

Բաժանորդագրվել
Քրիստինե Վարդյանը չի հասկանում` Ադրբեջանի կողմիՑ ՀՀ–ի վրա հարձակման օրն ինչու է ամեն տարի ՀՀ–ում ինչ-որ տոնակատարություն լինում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեմ է կառավարության անդամների երդման տեքստի առաջարկվող փոփոխությանը, որով նախատեսվում է դրանից հանել «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։ Այդ մաս
ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամների երդման տեքստը փոխելու նախագիծը։
Նշենք, որ գործող երդման տեքստը հետևյալն է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը փոփոխությունը հիմնավորել է նրանով, որ «համազգային նպատակների» վերաբերյալ հասարակության տարբեր խմբեր կարող են տարբեր պատկերացումներ ունենալ, և չկա որևէ փաստաթուղթ, որտեղ դրանք հստակ ամրագրված են։ «հայրենիք» հասկացության վերաբերյալ էլ նախարարի դիրքորոշումն այն է, որ տվյալ դեպքում այն Հայաստանի Հանրապետությունն է։
Քրիստինե Վարդանյանը, սակայն, հակադարձեց` հայտարարելով, որ իշխանությունն իրավունք չունի «հայրենիք» հասկացությունը սահմանափակել Հայաստանի Հանրապետության տարածքով։
«Հենց հիմա ՀՀ-ում ապրում է շուրջ 150 հազար արցախահայ, որոնք ասում են, որ իրենց հայրենիքն Արցախն է։ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունը ներառո՞ւմ է։ Եթե չի ներառում, դուք ո՞վ եք և ի՞նչ իրավունքով եք այդ մարդկանց ասում, որ Արցախը ձեր հայրենիքը չէ»,– ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև Հայաստանից դուրս ապրող հայերին՝ հարց բարձրաձայնելով, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է ընկալվի նրանց հայրենիքի գաղափարը, որոնք գործող ՀՀ տարածքում չեն ծնվել։
Պատգամավորը չհամաձայնեց նաև այն պնդման հետ, թե«համազգային նպատակները» որևէ տեղ ամրագրված չեն։ Նրա խոսքով՝ դրանք արտացոլված են Անկախության հռչակագրում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։
«Սա ի՞նչ նոր պայքար է սկսվել համազգային նպատակների դեմ»,– հարցրեց Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե «համազգային նպատակներ» ձևակերպումից հրաժարվելն է, այլ հասարակության ներսում այն հիմնարար հարցերի շուրջ համաձայնության հասնելը, որոնց վերաբերյալ տարաձայնություններ չպետք է լինեն։
«Դա մեր ազգի հարատևումն է, մեր անվտանգության ապահովումը, մեր ինքնության պահպանումն ու շարունակական զարգացումը։ Սա՛ է նպատակը, մնացածը միջոց է»,– ասել է պատգամավորը։
Վարդանյանը նաև կոշտ արձագանքեց երդման տեքստը փոխելու նախաձեռնությանը։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, ինչ տեքստի վրա ուզում է, թող երդվի։ Ուզում եք՝ ընդհանրապես երդվեք, որ պետք է գործեք միայն հանուն սեփական բարեկեցության»,– հայտարարեց նա։
Քննարկման ժամանակ ընդդմադիրներ մի քանի պատգամավոր իրենց ելույթներում շեշտեցին, որ իշխանական պատգամավորները չեն հիշատակել 2022–ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխանն տարածքների վրա։ ԱԺ նախագահ Ռուբինյանը ի պատասխան հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ է, որ հունվարի 27-ը Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր է սահմանվել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվեցին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, հայկական կողմը 224 զոհ ունեցավ։
«Լավ եք արել, որ մի ամբողջական օր եք նշել, որ մեր բոլոր զոհերի հիշակատը հարգենք։ Բայց ես չեմ հասկանում` պարտադիր է, որ Հայաստանի դեմ հարձակման օրը «ֆեստիվառով» կամ այլ բանով նշել։ Տարվա 365 օրվա մեջ այլ օր չկա՞ միջոցառումների համար»,– նշեց Վարդանյանը։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ մայրաքաղաքում կայացավ Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի մրցաշարի վերջին` 4-րդ (եզրափակիչ) երևանյան շրջապտույտը։
Լրահոս
0