00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram Nersesyan Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2026
Բաժանորդագրվել
Գործը դատարան էր ուղարկվել օգոստոսի 29-ին։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց։
Նշենք, որ նախաքննությունն ավարտվել է օգոստոսի 29-ին, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Մակագրված է դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ի դեպ, Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ալեքսանյանը գործով անցնող Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն: Ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը:
Պարզվում է, որ դատական նիստի մեկնարկից 5 րոպե առաջ դատարանին հայտնի է դարձել, որ հանրային մեղադրողը չի կարող ներկայանալ ծանրաբեռնվածության պատճառով, և այդ պատճառով նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք` հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է 2026 թվականի հունիսի 2-ին, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Հուլիսի վերջին դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունն ու նրա կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 2 ամսով։ Պաշտպանական կողմն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Լրահոս
0