00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

© Sputnik / Aram NersesyanԱլիկ Ալեքսանյանն ու Նարեկ Կարապետյանը
Ալիկ Ալեքսանյանն ու Նարեկ Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2026
Բաժանորդագրվել
Պատգամավորին մի քանի մեղադրանք է ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ալեքսանյանը գործով անցնող Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն: Ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը:
«Բացի այդ, Ալիկ Ալեքսանյանը հանցավոր կազմակերպության անդամներ Նարեկ Կարապետյանի, Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ միասին, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, ինչպես նաև 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է բազմաթիվ քաղաքացիների»,- ասված է գործի նկարագրությունում։
Հիշեցնենք` հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։
Լրահոս
0