https://arm.sputniknews.ru/20260915/mvoskvan-khasni-ir-pahustneri-veradardzin-lavrvovy-bacahajtel-e-em-tsragiry-106865769.html
Մոսկվան կհասնի իր պահուստների վերադարձին. Լավրովը բացահայտել է ԵՄ ծրագիրը
Մոսկվան կհասնի իր պահուստների վերադարձին. Լավրովը բացահայտել է ԵՄ ծրագիրը
Sputnik Արմենիա
ԵՄ-ում արգելափակված են ավելի քան 200 միլիարդ եվրո ռուսական ոսկու և արժութային պահուստներ։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T14:16+0400
2026-09-15T14:16+0400
2026-09-15T15:54+0400
սերգեյ լավրով
եվրամիություն
ակտիվներ
արևմուտք
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106862689_0:0:1280:721_1920x0_80_0_0_c9c7d8757cd282c53e36b0ca8c61da4c.jpg
ԵՄ-ն պատճառներ է հորինում ռուսական ակտիվները Բելգիայի իրավասությունից հանելու համար, սակայն Մոսկվան կհասնի իր ոսկու և արժութային պահուստների վերադարձին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նա նշել է, որ արևմտյան երկրների իրավական ագրեսիան արտահայտվում է ինչպես միջազգային իրավունքի նորմերի ընդլայնված մեկնաբանությամբ, այնպես էլ այդ նորմերի վերաշարադրմամբ՝ ըստ իրենց կարիքների։ Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների հետ կապված իրավիճակը, որոնք սառեցվել են Բրյուսելի Euroclear դեպոզիտարիայում։Բելգիական դատարանը ռուսական հայցի հիմքով կալանք է դրել Google-ի 115 մլն եվրո ակտիվների վրա«Այժմ Եվրամիությունում տարբեր կեղծ-իրավական հիմքեր են հորինում ոչ միայն այս, ըստ էության, գողությունն արդարացնելու, այլ նաև այդ միջոցները բելգիական իրավասությունից հանելու համար, քանի որ Բելգիայի վարչապետը կտրականապես հրաժարվում է ինչ-որ բան անել դրանք բռնագրավելու համար, իսկ Եվրամիության ղեկավարությունը ցանկանում է առգրավել և փոխանցել ինչ-որ հաշվեհամարի, որը կլինի ԵՄ-ի, այլ ոչ թե բելգիական։ Դա պատասխանատվությունը ուրիշի վրա դնելու միանգամայն ակնհայտ հանցավոր փորձ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են գործը այնպես ներկայացնել, որ միջոցները պատկանում են Ռուսաստանին, բայց դրանցից ստացված շահույթը, համաձայնեցված մասնաբաժնից ավել, Ռուսաստանին չի պատկանում:Ռուսաստանի սառեցված ակտիվներն այն պետական միջոցների մասն են, որոնք անհասանելի են դարձել երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Արգելափակված ակտիվների ամբողջական ցանկը չի հրապարակվում: Դրանց մոտ 70%-ը՝ 210 մլրդ եվրո, գտնվում է ԵՄ-ում, հիմնական մասը կենտրոնացած է Բելգիայում՝ Euroclear միջազգային դեպոզիտարիայում:Մակրոնից Մերցի վրեժը սպառնում է ԵՄ–ի պառակտմամբ. La Repubblica
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Лавров - о том, что Россия добьется возвращения своих золотовалютных резервов:
Sputnik Արմենիա
Лавров - о том, что Россия добьется возвращения своих золотовалютных резервов:
2026-09-15T14:16+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106862689_202:0:1167:724_1920x0_80_0_0_e7484b15f8a9439a11473abe7d31bfc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, եվրամիություն, ակտիվներ, արևմուտք, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
սերգեյ լավրով, եվրամիություն, ակտիվներ, արևմուտք, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Մոսկվան կհասնի իր պահուստների վերադարձին. Լավրովը բացահայտել է ԵՄ ծրագիրը
14:16 15.09.2026 (Թարմացված է: 15:54 15.09.2026) ԵՄ-ում արգելափակված են ավելի քան 200 միլիարդ եվրո ռուսական ոսկու և արժութային պահուստներ։
ԵՄ-ն պատճառներ է հորինում ռուսական ակտիվները Բելգիայի իրավասությունից հանելու համար, սակայն Մոսկվան կհասնի իր ոսկու և արժութային պահուստների վերադարձին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ արևմտյան երկրների իրավական ագրեսիան արտահայտվում է ինչպես միջազգային իրավունքի նորմերի ընդլայնված մեկնաբանությամբ, այնպես էլ այդ նորմերի վերաշարադրմամբ՝ ըստ իրենց կարիքների։ Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների հետ կապված իրավիճակը, որոնք սառեցվել են Բրյուսելի Euroclear դեպոզիտարիայում։
«Այժմ Եվրամիությունում տարբեր կեղծ-իրավական հիմքեր են հորինում ոչ միայն այս, ըստ էության, գողությունն արդարացնելու, այլ նաև այդ միջոցները բելգիական իրավասությունից հանելու համար, քանի որ Բելգիայի վարչապետը կտրականապես հրաժարվում է ինչ-որ բան անել դրանք բռնագրավելու համար, իսկ Եվրամիության ղեկավարությունը ցանկանում է առգրավել և փոխանցել ինչ-որ հաշվեհամարի, որը կլինի ԵՄ-ի, այլ ոչ թե բելգիական։ Դա պատասխանատվությունը ուրիշի վրա դնելու միանգամայն ակնհայտ հանցավոր փորձ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են գործը այնպես ներկայացնել, որ միջոցները պատկանում են Ռուսաստանին, բայց դրանցից ստացված շահույթը, համաձայնեցված մասնաբաժնից ավել, Ռուսաստանին չի պատկանում:
«Իսկ երբ մենք չենք կարողանում տնօրինել մեր սեփականությունը, նաև չենք կարողանում ստանալ մեզ հասանելիք տոկոսները, բայց ինչ-որ մեկը, մեր փողերի վրա հավելյալ շահույթ կուտակելով, ֆինանսավորում է Ռուսաստանի դեմ պատերազմը։ Դա որևէ իրավաբանական գրասենյակ չի կարող արդարացնել։ Եվ Եվրահանձնաժողովը նախկինի պես, ինչպես ասացի, ցանկանում է առգրավել այդ ակտիվները ու հետո դրանք վերադարձնել մեզ միայն այն բանից հետո, երբ մենք Ուկրաինային որոշակի փոխհատուցումներ կվճարենք։ Մենք կհասնենք մեր ոսկեարժութային պահուստների վերադարձին, ես դրանում ոչ մի կասկած չունեմ», - ասել է նա ուկրաինական կարգավորման վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ժամանակ։
Ռուսաստանի սառեցված ակտիվներն այն պետական միջոցների մասն են, որոնք անհասանելի են դարձել երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Արգելափակված ակտիվների ամբողջական ցանկը չի հրապարակվում: Դրանց մոտ 70%-ը՝ 210 մլրդ եվրո, գտնվում է ԵՄ-ում, հիմնական մասը կենտրոնացած է Բելգիայում՝ Euroclear միջազգային դեպոզիտարիայում: