00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԱԾ շենքը հրկիզելու փորձ կատարած անձը Հակոբ Սիմիդյանի սանիկն է. ԶԼՄ

© SputnikՀակոբ Սիմիդյան
Հակոբ Սիմիդյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2026
Բաժանորդագրվել
Օրաթերթը հիշեցրել է, որ Հակոբ Սիմիդյանն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ–ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Այս տարվա մարտի 6–ի երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է անձը փորձում հրկիզել Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքը։ Քրեական վարույթ հարուցվեց 3 հոդվածով։
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցրել է, որ Հակոբ Սիմիդյանն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։
Թերթի հետ զրույցում Սիմիդյանը չի հերքել Մանդալյանի հետ քավոր–սանիկական կապը և ասել, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել» ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Օրաթերթը նշել է, որ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

«Մանանդյանը բացատրել է՝ հենց մարդկային վնասներից խուսափելու համար նա ԱԱԾ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին, իսկ շշերը նետելուց հետո չի հեռացել դեպքի վայրից և սպասել է իրավապահներին։ Դատարանում ևս Մանդալյանը, դիմելով դատարանին` հայտարարել է` հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»,– գրել է «Ժողովուրդը»։

Այս ֆոնին, ըստ օրաթերթի, ուշագրավ է Հակոբ Սիմիդյանի՝ «վատ շրջապատի» մասին գնահատականը. ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչը երկրի վիճակով մտահոգությունն ու դրանից բխած գործողությունը բացատրում է «վատ շրջապատի» ազդեցությամբ, մինչդեռ Մանդալյանն ինքը բոլորովին այլ շարժառիթ է ներկայացրել։
Նշենք, որ Րաֆֆի Մանդալյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է։
Լրահոս
0