00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ մանրամասնում է փաստաբանը

© SputnikՏաթևիկ Սողոյան
Տաթևիկ Սողոյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը ՔԿՀ-ում այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մենախցում է գտնվում՝ սրտաբանի հսկողության տակ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, կառավարության ղեկավարն էլ ամենագռեհիկ և ստոր ձևով մանիպուլացնում է այդ պատճառաբանությունները։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հիմա լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ։ Նախագահ Քոչարյանը մենախցում է ու որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակցություններին, ապա թույլատրվում են միայն մերձավոր ազգականների հետ։ Այս պարագայում մերձավոր ազգականներից մեկը նաև պատգամավոր է (Լևոն Քոչարյանը-խմբ.), որն ունի անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, որպեսզի հսկողություն իրականացնի պահման պայմանների հետ կապված, սակայն նա փաստացի զրկված է այդ հնարավորությունից։
Նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցություններն էլ դատարանը թույլատրել է միայն կնոջ և երեխաների հետ։ Սեդրակ Քոչարյանի հետ կապված էլ կա նույն խնդիրը՝ Լևոն Քոչարյանը չի կարողանում այցելել եղբորը ՔԿՀ-ում։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Լրահոս
0