00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Tour of Armenia հեծանվավազքի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին

© Photo : official site of the Prime Minister of RAՍիմոնե Ռականին
Սիմոնե Ռականին - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2026
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 13-ին կայացավ Tour of Armenia հեծանվավազքի եզրափակիչ երևանյան մրցափուլը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի մրցաշարի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կայացավ մցաշարի վերջին` 4-րդ (եզրափակիչ) երևանյան շրջապտույտը` 113 կմ տարածքով։
Ռականին դարձել է ամբողջ Tour of Armenia 2026-ի ընդհանուր հաշվարկի (General Classification) հաղթողը։ Այսինքն` պահպանել է առաջատարի կարմիր շապիկը. 3-րդ մրցափուլի (Մարտունի–Պարզ Լիճ) արդյունքներով նա գլխավորել է ընդհանուր հաշվարկի արդյունքն ու հաջողությամբ պահպանել եզրափակիչ փուլում։
Չորրորդ մրցափուլում հաղթեց իտալացի Միկելե Գացոլին։ Նրա հետ 4-րդ մրցափուլի լավագույն եռյակի պատվո հարթակին բարձրացել են Լեհաստանը ներկայացնող Պատրիկ Ստոշը և Իտալիան ներկայացնող Անդրեա Դ՛Ամատոն։
Հաղթողները ստացել են դրամական պարգևներ, որոնք սահմանվում են ըստ հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) պաշտոնական եվրոպական սանդղակի։
Սիմոնե Ռականին էլ` լինելով Tour of Armenia–ի գլխավոր հաղթողը4 ստացել է ամենախոշոր բոնուսները` մոտ 2200 եվրո։
Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են
Միկելե Գացոլին ստանալու է մոտավորապես 361 եվրո, բայց կախված նախորդ 3 մրցափուլում զբաղեցրած տեղերից կամ սպրինտերային միավորներից, նրա ընդհանուր գումարը կարող է մի փոքր ավելին լինել։
© Photo : official site of the Prime Minister of RATour of Armenia հեծանվավազքի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին
Премьер-министр Никол Пашинян вручает награду победителю велогонки Tour of Armenia итальянцу Симоне Раканни (13 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2026
Tour of Armenia հեծանվավազքի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին
Պատրիկ Ստոշը վաստակել է 121 եվրո, իսկ Անդրեաս Դ՛Ամատոն` մոտ 61 եվրո։
Մրցաշարի կազմակերպման համար ՀՀ կառավարության և հիմնադրամների կողմից հատկացվել է շուրջ 1.6 միլիարդ դրամ։ Այս բյուջեի հիմնական մասն ուղղվել է կազմակերպչական, անվտանգության և լոգիստիկ ծախսերին (այդ թվում՝ Giro d'Italia-ն կազմակերպող RCS Sport ընկերությանը ներգրավելուն), իսկ մարզիկների բուն պարգևավճարները բաշխվել են խիստ UCI-ի միջազգային կանոնակարգով:
Հիշեցնենք, որ առաջին փուլն անցկացվել է սեպտեմբերի 11-ին, Գավառ–Մեծ Մասրիկ երթուղով։ Այդ օրը հաղթող է ճանաչվել ազգությամբ լեհ 23-ամյա Միխալ Պոմորսկին։ Նա 135 կմ երթուղին հաղթահարել էր 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում։ Երկրորդ մրցափուլում հեծանվորդները հաղթահարել են Կիրանց–Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։ Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին։ Նա մրցուղին հաղթահարել է 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։
Tour of Armenia–ի երրորդ օրը մեկնարկել է Մարտունի քաղաքից և ավարտվել Դիլիջանում` 162 կմ ձգվող երթուղով։ Այստեղ հաղթել է բրիտանացի հեծանվորդ Մաքս Հայնդսը։ Վերջինն ամբողջ ճանապարհն անցել է 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում։
Ի դեպ, «Tour of Armenia 2026» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացել է հատուկ այս մրցավազքի համար ձևավորված «ARM Cycling Club» հեծանվային թիմով, որի կազմում ընդգրկված է եղել 1 հայ հեծանվորդ՝ Սամվել Աբրահամյանը: Թիմի մյուս անդամները եղել են արտասահմանցի լեգեոներներ (Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ), քանի որ UCI Europe Tour 2.2 պրոֆեսիոնալ կարգի մրցաշարերին մասնակցելու համար անհրաժեշտ էր ապահովել միջազգային բարձր վարկանիշ և թիմային համապատասխան կազմ։
Սամվել Աբրահամյանը` որպես Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ, հաջողությամբ անցել է բարդ լեռնային բոլոր մրցափուլերը (ներառյալ 2400մ և 1700մ վերելքներով «թագավորական» փուլերը): Ընդհանուր հաշվարկում (General Classification) նա զբաղեցրել է ետնապահ հորիզոնականներից մեկը՝ զիջելով եվրոպական պրոֆեսիոնալ թիմերի փորձառու հեծանվորդներին: Սակայն նրա գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կարողացավ մտնել UCI պաշտոնական արդյունքների (finishers) ցուցակ՝ հասնելով մինչև Երևանի եզրագիծ:
Լրահոս
0