Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են
09:30 13.09.2026 (Թարմացված է: 12:01 13.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Առաջին փուլը մեկնարկել էր սեպտեմբերի10-ին Գավառում:
Երևանի Փոքր կենտրոն տանող ճանապարհները փակ են, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այսօր կանցկացվի «Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը։ Հեծանվորդները կմրցեն 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան:

Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են
© Sputnik
«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ Առաջին մրցափուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, այն մեկնարկել է Գավառից և ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով՝ ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։
© Sputnik
Երկրորդ փուլը սեպտեմբերի 11-ին էր՝ Կիրանց–Ստեփանավան 177 կմ երկարությամբ երթուղով, երրորդ փուլը սեպտեմբերի 12-ին էր՝ Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ (162 կմ)։
Հավելենք, որ այսօր մինչև ժամը 23։00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Ագաթանգեղոսի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցում, Արգիշտիի փողոցում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան փողոցում, Լեոյի փողոցում, Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

1/3
© Sputnik
Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են

2/3
© Sputnik
Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են

3/3