Երևանյան լճի թաքնված գրավչությունը, կամ ինչու չի զարգանում թիավարությունը Հայաստանում
Երևանյան լճի թաքնված գրավչությունը, կամ ինչու չի զարգանում թիավարությունը Հայաստանում
Sputnik Արմենիա
Խորհրդային տարիներին մարզաձևը մեծ թափով է զարգացել Հայաստանում, այսօր համեստ հնարավորություններով սպորտի սիրահարներն անում են ամեն ինչ, որ թիավարությունը մեր... 13.09.2026, Sputnik Արմենիա
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում ոչ միայն կես դարից ավելի է՝ ակտիվորեն թիավարությամբ են զբաղվում, այլև ունենք հատուկ մարզադպրոց, և մեր մարզիկներն անգամ Օլիմպիական խաղերի են մասնակցել։ Երևանյան լճի հմայքն ու գեղեցկությունը նորովի ես բացահայտում, երբ հայտնվում ես թիավարության մարզադպրոցի տարածքում, որտեղ ամեն օր՝ ամառ, թե ձմեռ, պարապմունքներ են իրականացնում դպրոցի սաները։Մինչև Երևանյան լիճ–ջրամբարի կառուցումը մայրաքաղաքում թիավարության սկիզբը ներկայիս Լիոնի, նախկին Թոխմախի այգում էր՝ Վարդավառի լճում կամ ինչպես հնագույն ժամանակներում էին ասում՝ Արգիշտիի ծովում։ Այնտեղ այսօր էլ են թիավարությամբ զբաղվում, բայց ամենաակտիվ հատվածը մարզադպրոցի կենտրոնական գրասենյակի հարևանությամբ է` Երևանյան լճում։Հայաստանում թիավարությունը սկիզբ է առել 1960-ականներից։ Երևանյան լճում զբաղվում են ակադեմիական, բայդարկաներով (սպորտային մակույկ՝ երկկողմանի թիակով) և կանոեներով (անթիակալ նավակ) թիավարությամբ։ Խորհրդային Միության տարիներին սպորտաձևը բավականին մեծ թափով էր զարգանում։ Այդ տարիներին հայ մարզիկները մասնակցել են Օլիմպիական խաղերի ԽՍՀՄ հավաքականի կազմում, սպորտային աշխարհում ճանաչված ու հայտնի անուններ ենք ունեցել։ Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մարտին Շահվալադյանը հիշում է, որ այն տարիներին, երբ ինքն էր թիավարում, հնարավորությունները լրիվ այլ էին, ամեն տարի խորհրդային հանրապետությունները նոր նավակների իրենց բաժինն էին ստանում։«Ամեն մարզիկ իր առանձին նավակն ուներ մարզումների համար, բացի այդ մի պահուստային նավակ էլ՝ մրցումների համար։ Իսկ հիմա ամեն 3 երեխային 1 նավակ ենք տալիս»,- ասում է ընկեր Մարտինը։Մեր թիավարներն էլ մեծ հաջողություններ էին գրանցում միջազգային մրցումներում։ Միության փլուզումից հետո ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ հնարավորությունները խիստ պակասեցին։ Ընկեր Մարտինը կատակում է՝ փայտե նավակներն իր տարիքին են արդեն, վերանորոգում են ու շարունակում դրանցով մարզվել, երբեմն էլ պաշարները նորերով են համալրվում, բայց դա հաճախ չէ, որ ստացվում է։ Թիավարությունը բավականին թանկ մարզաձև է, որը զարգացնելու համար բնական պայմաններից բացի գումար է պետք։Մարզաձևի համակարգումը, այսպես ասած, Հայկական ազգային կանոեի ֆեդերացիան է իրականացնում։ Ամեն տարի պետությունից որոշակի հատկացում է արվում, սակայն այն բավարար չէ մեր երկրում սպորտաձևը զարգացնելու կամ մարզիկներին աշխատավարձ վճարելու համար։ Դրա համար էլ տղաները մարզաձևով զբաղվում են մինչև 18 տարեկան, հետո բանակ գնում, բանակից վերադառնում և աշխատանքի անցնում։ Այստեղ ավարտվում է ամբողջ պատմությունը։Սպորտաձևի սիրահարները նվիրումով և կամքի ուժով փորձում են փոքրիկ հնարավորություններն օգտագործել։ Հայաստանում են առաջնություններ կազմակերպվում, թեպետ խորհրդային տարիների հաջողությունների հետ չես համեմատի, բայց այսօր էլ մեր թիավարները կրկին միջազգային տարբեր մրցումների են մասնակցում` Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։ Մարզադպրոցը 250-ից ավելի աշակերտ ունի, ուսումն անվճար է, վստահ են՝ սաների թիվն ավելին կլիներ, եթե մարզաձևի մասին իմացողներն էլ շատ լինեին։ Երևանից բացի թիավարությամբ զբաղվում են Հրազդան քաղաքում, Արմավիրի Ապագա գյուղում և Սևանում։Մարզադպրոցի սաներից շատերի ծնողներն են նախկինում թիավարությամբ զբաղվել, դրա համար էլ սպորտաձևի հանդեպ սերն ու հետաքրքրությունը երեխաներին է փոխանցվել։ՀՀ վաստակավոր մարզիչ Սիմոն Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում պնդում է՝ թիավարությունն ամենաազնիվ մարզաձևերից է, որով զբաղվող մարդկանց բնավորությունն էլ է այդպիսին դառնում, տասնամյակներ առաջ իրեն հենց սա էլ գրավեց։ Այսօր էլ է այդպես՝ թիավարությամբ զբաղվողներն ավելի բարի են, բայց և համառ։Պոտենցիալ կա, պայմաններն են դժվար, մեկ էլ սպորտաձևով զբաղվելու և հաջողությունների հասնելու համար բանակից տարկետումը կարող էր օգնել․ ներդրում, ցանկություն, ջանք, և չի բացառվում, որ հաջորդ Օլիմպիական խաղերում կրկին հայ թիավարներին ոգեշնչելու և նրանց հաղթանակներով ոգեշնչվելու առիթներ ունենանք։
Խորհրդային տարիներին մարզաձևը մեծ թափով է զարգացել Հայաստանում, այսօր համեստ հնարավորություններով սպորտի սիրահարներն անում են ամեն ինչ, որ թիավարությունը մեր երկրում չմեռնի։
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում ոչ միայն կես դարից ավելի է՝ ակտիվորեն թիավարությամբ են զբաղվում, այլև ունենք հատուկ մարզադպրոց, և մեր մարզիկներն անգամ Օլիմպիական խաղերի են մասնակցել։ Երևանյան լճի հմայքն ու գեղեցկությունը նորովի ես բացահայտում, երբ հայտնվում ես թիավարության մարզադպրոցի տարածքում, որտեղ ամեն օր՝ ամառ, թե ձմեռ, պարապմունքներ են իրականացնում դպրոցի սաները։
Հայաստանի թիավարության մարզադպրոցի սաները մարզվում են Երևանյան լճում
Մինչև Երևանյան լիճ–ջրամբարի կառուցումը մայրաքաղաքում թիավարության սկիզբը ներկայիս Լիոնի, նախկին Թոխմախի այգում էր՝ Վարդավառի լճում կամ ինչպես հնագույն ժամանակներում էին ասում՝ Արգիշտիի ծովում։ Այնտեղ այսօր էլ են թիավարությամբ զբաղվում, բայց ամենաակտիվ հատվածը մարզադպրոցի կենտրոնական գրասենյակի հարևանությամբ է` Երևանյան լճում։
Հայաստանի թիավարության մարզադպրոցի սաները մարզվում են Երևանյան լճում
Հայաստանում թիավարությունը սկիզբ է առել 1960-ականներից։ Երևանյան լճում զբաղվում են ակադեմիական, բայդարկաներով (սպորտային մակույկ՝ երկկողմանի թիակով) և կանոեներով (անթիակալ նավակ) թիավարությամբ։ Խորհրդային Միության տարիներին սպորտաձևը բավականին մեծ թափով էր զարգանում։ Այդ տարիներին հայ մարզիկները մասնակցել են Օլիմպիական խաղերի ԽՍՀՄ հավաքականի կազմում, սպորտային աշխարհում ճանաչված ու հայտնի անուններ ենք ունեցել։ Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մարտին Շահվալադյանը հիշում է, որ այն տարիներին, երբ ինքն էր թիավարում, հնարավորությունները լրիվ այլ էին, ամեն տարի խորհրդային հանրապետությունները նոր նավակների իրենց բաժինն էին ստանում։
Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մարտին Շահվալադյանը
«Ամեն մարզիկ իր առանձին նավակն ուներ մարզումների համար, բացի այդ մի պահուստային նավակ էլ՝ մրցումների համար։ Իսկ հիմա ամեն 3 երեխային 1 նավակ ենք տալիս»,- ասում է ընկեր Մարտինը։
Մեր թիավարներն էլ մեծ հաջողություններ էին գրանցում միջազգային մրցումներում։ Միության փլուզումից հետո ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ հնարավորությունները խիստ պակասեցին։ Ընկեր Մարտինը կատակում է՝ փայտե նավակներն իր տարիքին են արդեն, վերանորոգում են ու շարունակում դրանցով մարզվել, երբեմն էլ պաշարները նորերով են համալրվում, բայց դա հաճախ չէ, որ ստացվում է։ Թիավարությունը բավականին թանկ մարզաձև է, որը զարգացնելու համար բնական պայմաններից բացի գումար է պետք։
Հայաստանի թիավարության մարզադպրոցի սաները մարզվում են Երևանյան լճում
Մարզաձևի համակարգումը, այսպես ասած, Հայկական ազգային կանոեի ֆեդերացիան է իրականացնում։ Ամեն տարի պետությունից որոշակի հատկացում է արվում, սակայն այն բավարար չէ մեր երկրում սպորտաձևը զարգացնելու կամ մարզիկներին աշխատավարձ վճարելու համար։ Դրա համար էլ տղաները մարզաձևով զբաղվում են մինչև 18 տարեկան, հետո բանակ գնում, բանակից վերադառնում և աշխատանքի անցնում։ Այստեղ ավարտվում է ամբողջ պատմությունը։
Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահ Տիգրան Սարգսյանը
Սպորտաձևի սիրահարները նվիրումով և կամքի ուժով փորձում են փոքրիկ հնարավորություններն օգտագործել։ Հայաստանում են առաջնություններ կազմակերպվում, թեպետ խորհրդային տարիների հաջողությունների հետ չես համեմատի, բայց այսօր էլ մեր թիավարները կրկին միջազգային տարբեր մրցումների են մասնակցում` Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։ Մարզադպրոցը 250-ից ավելի աշակերտ ունի, ուսումն անվճար է, վստահ են՝ սաների թիվն ավելին կլիներ, եթե մարզաձևի մասին իմացողներն էլ շատ լինեին։ Երևանից բացի թիավարությամբ զբաղվում են Հրազդան քաղաքում, Արմավիրի Ապագա գյուղում և Սևանում։
Մարզադպրոցի սաներից շատերի ծնողներն են նախկինում թիավարությամբ զբաղվել, դրա համար էլ սպորտաձևի հանդեպ սերն ու հետաքրքրությունը երեխաներին է փոխանցվել։
ՀՀ վաստակավոր մարզիչ Սիմոն Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում պնդում է՝ թիավարությունն ամենաազնիվ մարզաձևերից է, որով զբաղվող մարդկանց բնավորությունն էլ է այդպիսին դառնում, տասնամյակներ առաջ իրեն հենց սա էլ գրավեց։ Այսօր էլ է այդպես՝ թիավարությամբ զբաղվողներն ավելի բարի են, բայց և համառ։
Պոտենցիալ կա, պայմաններն են դժվար, մեկ էլ սպորտաձևով զբաղվելու և հաջողությունների հասնելու համար բանակից տարկետումը կարող էր օգնել․ ներդրում, ցանկություն, ջանք, և չի բացառվում, որ հաջորդ Օլիմպիական խաղերում կրկին հայ թիավարներին ոգեշնչելու և նրանց հաղթանակներով ոգեշնչվելու առիթներ ունենանք։