https://arm.sputniknews.ru/20260912/pakistany-hajastanum-ir-arajin-despanin-e-nshanakel-106764859.html
Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել
Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել
Sputnik Արմենիա
Հայաստանում Պակիստանի դեսպանը նշել է, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T10:42+0400
2026-09-12T10:42+0400
2026-09-12T12:11+0400
պակիստան
դեսպան
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
վահագն խաչատուրյան
շաֆքատ ալի խան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106764237_0:0:1280:721_1920x0_80_0_0_0891ebea9f13f9cf732d232a869645a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել, որն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպանը Շաֆքատ Ալի Խանն է։Շաֆքատ Ալի Խանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։Արևմուտքի 500–ամյա ներկայության վախճանը. Հայաստանը հայտնվել է շահերի բախման տիրույթումՀիշեցնենք` Հայաստանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1 տարի առաջ։ 2026 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։Հավելենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առաջ Պակիստանն աշխարհի միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Այդպիսով Իսլամաբադը ցույց էր տալիս իր աջակցությունը Բաքվին` Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի դեսպան Շաֆքատ Ալի Խանը
Sputnik Արմենիա
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի դեսպան Շաֆքատ Ալի Խանը
2026-09-12T10:42+0400
true
PT1M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106764237_175:0:1156:736_1920x0_80_0_0_c06a519f4ce3db29df67aaa5ac0e8b9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, դեսպան, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, վահագն խաչատուրյան, շաֆքատ ալի խան
պակիստան, դեսպան, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, վահագն խաչատուրյան, շաֆքատ ալի խան
Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել
10:42 12.09.2026 (Թարմացված է: 12:11 12.09.2026) Հայաստանում Պակիստանի դեսպանը նշել է, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել, որն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպանը Շաֆքատ Ալի Խանն է։
«Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շաֆքատ Ալի Խանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։
Հիշեցնենք` Հայաստանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1 տարի առաջ։ 2026 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Հավելենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առաջ Պակիստանն աշխարհի միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Այդպիսով Իսլամաբադը ցույց էր տալիս իր աջակցությունը Բաքվին` Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։