00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
15 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների պաշտպանության հարցով բաց նամակ է հղել Անահիտ Մանասյանին

© Sputnik / Asatur YesayantsДепутат от оппозиционного блока "Айастан" Лилит Галстян во время очередного заседания Национального собрания Армении (11 сентября 2023). Еревaн
Депутат от оппозиционного блока Айастан Лилит Галстян во время очередного заседания Национального собрания Армении (11 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2026
Բաժանորդագրվել
Լիլիթ Գալստյանը ՄԻՊ–ին խնդրել է ներկայացնել, թե հայ ռազմագերիների պաշտպանության ուղղությամբ առաջիկայում ինչ քայլեր են նախատեսում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների պաշտպանության հարցերով բաց նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Նշենք, որ մինչ այս, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանին և ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և մյուս իրավունքների հարցերով, Բաքվից դիմել են բարերար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ռուբեն Վարդանյանը ՀՀ ՄԻՊ–ին ուղղված ապրիլի 21-ի ուղերձում խնդրել էր դիտարկել իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ ռազմագերիների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Սեպտեմբերի 9–ին Մանասյանին ուղղված իր ուղերձում էլ Դավիթ Իշխանյանը հայտնել էր, որ չի ստացել Բաքվի ռազմական դատարանի վճիռները, նույնիսկ ադրբեջաներեն տարբերակը, և որևէ կայքէջում դրանք չեն հրապարակվել։
Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը օգոստոսի 19-ին։
«Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ)`բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը»,–գրել է Գալստյանը։
Հաշվի առնելով խոշտանգումների վերաբերյալ բացահայտ փաստերը`Բաքվում պահվող հայերի ահազանգերը, ինչպես նաև հանրային իշխանության պարտականությունը քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ապահովելու տեսանկյունը, Գալստյանը մի քանի հարցեր է ուղղել Մանասյանին։
Գալստյանը հետաքրքրվել է.
1.
Մարդասիրական իրավունքի շրջանակներում ՄԻՊ լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ է իրականացվել Բաքվում գտնվող հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
2.

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՄԻՊ գրության մեջ ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնվել և ի՞նչ արձագանք է ստացվել։
3.

Բաքվում գտնվող հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և նրանց հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ է ՀՀ ՄԻՊ–ը դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։
4.

Ադրբեջանում ապօրինի պահվող հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՄԻՊ–ը միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք է արձանագրել։
Լիլիթ Գալստյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանին խնդրել է ներկայացնել այս ուղղությամբ կատարված ու նախատեսված քայլերը։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0