https://arm.sputniknews.ru/20260909/davit-ishkhanjany-hh-mipin-hravirum-e-baqu-nvor-ugherdz-adrbejanakan-bantic-106625885.html
Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ–ին հրավիրում է Բաքու․ նոր ուղերձ ադրբեջանական բանտից
Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ–ին հրավիրում է Բաքու․ նոր ուղերձ ադրբեջանական բանտից
Sputnik Արմենիա
Դավիթ Իշխանյանը շեշտում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T13:42+0400
2026-09-09T13:42+0400
2026-09-09T13:57+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ուղերձ
բաքու
դավիթ իշխանյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86589703_0:28:945:560_1920x0_80_0_0_039eec6a091597bec445f4959d599e5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Այդ մասին Իշխանյանն ասել է բանտից հղված նոր ուղերձում։«Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին, Ադրբեջանի Ձեր գործընկերուհին էլ երևի Ձեզ կուղեցկի, և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասում է Իշխանյանը։Նա նաև դիմում է ՀՀ պետական մարմիններին՝ առաջարկելով պահանջել և ստանալ, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ ՀՀ քաղաքացիների մեղադրական ակտն ու դատավճիռները՝ տեսնելու, թե արդյոք դրանցում առկա՞ են ՀՀ պետականությանը, պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին վերաբերող հարցեր։Շեշտում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։«Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տե՛ր կագնեք, օրինակ վերցրեք օտարներից»,- ասում է Իշխանյանը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։Արցախի ԱԺ նախկին նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հայտարարություններին, թե դատավարությունների ընթացքում պահվել են միջազգային իրավունքի նորմերը, դրանից բացի ինքը տեսակցություններ է ունեցել Ադրբեջանում գտնվող հայ դատապարտյալների հետ և այլն։ Իշխանյանը հաստատում է՝ իրենց գերության 3 տարիների ընթացքում Սաբինա Ալիևան իրենց հետ 3 անգամ տեսակցել է, իսկ վերջին անգամ դա եղել է այս տարվա մայիսի 5-ին։Նա նշում է, որ մայիսի 5-ի հանդիպման ընթացքում իրենք խնդրել են Ալիևային՝ պահանջել և ստանալ իրենց մեղադրական դատավճիռները և դրանց հայերեն կամ ադրբեջաներեն տարբերակներն ուղարկել իրենց ընտանիքներին։ Թեպետ Ալիևան խոստացել է օգնել ադրբեջաներենի հարցում, սակայն մինչ օրս դա չի արվել։«Իմ ընտանիքն ու հարազատներն իրավունք ունե՞ն տեղյակ լինելու, թե ինչ մեղադրականով են դատում։ Պաշտպաններին մեղադրական ակտ կամ վճիռ չեն փոխանցում․․․ Մեզ մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Համաշխարհային հանրությունն իրավունք ունի՞ տեղյակ լինելու, թե ում ինչի համար և ինչպես են դատում Ադրբեջանում։ Սա միջազգային նո՞րմ է, թե՞ ոչ։ Ես կասեի՝ մաքուր միջնադար է»,- ասում է Իշխանյանը՝ ընդգծելով, որ մեղադրական ակտը, դատավճիռը մինչ օրս որևէ պաշտոնական կայքում ևս հրապարակված չէ։Կա ևս մեկ խնդիր՝ Իշխանյանն ու մյուս գերիները 2025թ․ օգոստոսի 22-ից չեն կարողանում լիազորագիր տրամադրել ՀՀ-ում իրենց լիազորված անձին, որ նա կարողանա իրենց շահերը պաշտպանել ՀՀ-ում և դրանից դուրս։ Իշխանյանի խոսքով՝ այս մասին լսելիս Սաբինա Ալիևան զարմացել է, խոստացել օգնել, բայց այց հարցը ևս օդում կախված է մնացել։Բաքվի վերաքննիչ դատարանի օգոստոսի 6-ի դատական վճիռը ևս մինչ այս պահն իրենք չեն ստացել։Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86589703_100:0:940:630_1920x0_80_0_0_4277b36f5641c7462f2968be580778af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ուղերձ, բաքու, դավիթ իշխանյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախ, դատարան, անահիտ մանասյան, հհ միպ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ուղերձ, բաքու, դավիթ իշխանյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախ, դատարան, անահիտ մանասյան, հհ միպ
Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ–ին հրավիրում է Բաքու․ նոր ուղերձ ադրբեջանական բանտից
13:42 09.09.2026 (Թարմացված է: 13:57 09.09.2026) Դավիթ Իշխանյանը շեշտում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Այդ մասին Իշխանյանն ասել է բանտից հղված նոր ուղերձում։
«Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին, Ադրբեջանի Ձեր գործընկերուհին էլ երևի Ձեզ կուղեցկի, և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասում է Իշխանյանը։
Նա նաև դիմում է ՀՀ պետական մարմիններին՝ առաջարկելով պահանջել և ստանալ, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ ՀՀ քաղաքացիների մեղադրական ակտն ու դատավճիռները՝ տեսնելու, թե արդյոք դրանցում առկա՞ են ՀՀ պետականությանը, պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին վերաբերող հարցեր։
«Մենք, իհարկե, ամենին տվել ու տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի և՛ պատասխաններ, և՛ բացատրություններ։ Մի՛ կասկածեք։ Այս դատավարությունն Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի, դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք։ Այլ բան է, թե ինչպես է դատական նիստին ներկա գտնվող կախյալ և գրաքննվող մամուլը այն ներկայացնում։ Ինչպես ասում են՝ ձյան տակ գտնվող կեղտը մի օր բացվում է»,- ասում է Իշխանյանը։
Շեշտում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։
«Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տե՛ր կագնեք, օրինակ վերցրեք օտարներից»,- ասում է Իշխանյանը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։
Արցախի ԱԺ նախկին նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հայտարարություններին, թե դատավարությունների ընթացքում պահվել են միջազգային իրավունքի նորմերը, դրանից բացի ինքը տեսակցություններ է ունեցել Ադրբեջանում գտնվող հայ դատապարտյալների հետ և այլն։ Իշխանյանը հաստատում է՝ իրենց գերության 3 տարիների ընթացքում Սաբինա Ալիևան իրենց հետ 3 անգամ տեսակցել է, իսկ վերջին անգամ դա եղել է այս տարվա մայիսի 5-ին։
«Իր ասած կոնֆիդենցիալ հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկություններ ենք տվել նրան մեր իրավունքների, միջազգային իրավունքների նորմերի խախտումների մասին՝ ակնկալելով իր միջնորդությունն ու աջակցությունը։ Երախտամոռ չենք, և մենք անգամ ևս ուզում ենք շնորհակալություն հայտնել տիկին Սաբինային՝ իր նրբանկատության և մեզ ուղարկված սուրճի, թեյի, քաղցրավենիքի և գրքերի համար։ Բայց մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է»,- ասում է Իշխանյանը։
Նա նշում է, որ մայիսի 5-ի հանդիպման ընթացքում իրենք խնդրել են Ալիևային՝ պահանջել և ստանալ իրենց մեղադրական դատավճիռները և դրանց հայերեն կամ ադրբեջաներեն տարբերակներն ուղարկել իրենց ընտանիքներին։ Թեպետ Ալիևան խոստացել է օգնել ադրբեջաներենի հարցում, սակայն մինչ օրս դա չի արվել։
«Իմ ընտանիքն ու հարազատներն իրավունք ունե՞ն տեղյակ լինելու, թե ինչ մեղադրականով են դատում։ Պաշտպաններին մեղադրական ակտ կամ վճիռ չեն փոխանցում․․․ Մեզ մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Համաշխարհային հանրությունն իրավունք ունի՞ տեղյակ լինելու, թե ում ինչի համար և ինչպես են դատում Ադրբեջանում։ Սա միջազգային նո՞րմ է, թե՞ ոչ։ Ես կասեի՝ մաքուր միջնադար է»,- ասում է Իշխանյանը՝ ընդգծելով, որ մեղադրական ակտը, դատավճիռը մինչ օրս որևէ պաշտոնական կայքում ևս հրապարակված չէ։
Կա ևս մեկ խնդիր՝ Իշխանյանն ու մյուս գերիները 2025թ․ օգոստոսի 22-ից չեն կարողանում լիազորագիր տրամադրել ՀՀ-ում իրենց լիազորված անձին, որ նա կարողանա իրենց շահերը պաշտպանել ՀՀ-ում և դրանից դուրս։ Իշխանյանի խոսքով՝ այս մասին լսելիս Սաբինա Ալիևան զարմացել է, խոստացել օգնել, բայց այց հարցը ևս օդում կախված է մնացել։
Բաքվի վերաքննիչ դատարանի օգոստոսի 6-ի դատական վճիռը ևս մինչ այս պահն իրենք չեն ստացել։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: