00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
15 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Էթնիկ զտումը զբոսաշրջային երթուղու չպետք է վերածել. Շահվերդյանը` ԼՂ այցելած դեսպաններին

© Sputnik / David GalstyanԴադիվանքը Քարվաճառում
Դադիվանքը Քարվաճառում - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2026
Դադիվանքը Քարվաճառում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դիմելով Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին, Շահվերդյանը շեշտել է, որ իրենց գործընկերները պետք է հասկանան, թե հատկապես ինչն են լեգիտիմացնում՝ մասնակցելով Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող նման այցելություններին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ այցելած և այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգում» լուսանկարված օտարերկրյա դեսպանները չպետք է դառնան Ադրբեջանի քաղաքական և քարոզչական պատումի մաս, որտեղ հայ բնակչության վտարման հետևանքները ներկայացվում են որպես «հաղթանակ» և «ազատագրում»։ «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Արցախ երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղ են գնացել։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։
«Հարգելի՛ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, ձեզ եմ դիմում որպես մարդ, որը ծնվել և մեծացել է Արցախում, և որի տունը Ստեփանակերտում էր։ Մի քանի օր առաջ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախ։ Ստեփանակերտում նրանք այցելել են այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգի» և այնտեղ հուշանկար լուսանկարել։ Մինչ դիվանագետները լուսանկարվում են տեղահանված հայերի տների վայրերում, ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ հայ պատանդներ։ Սա պարզապես «Հաղթանակի զբոսայգի» չէ։ Սա մի վայր է, որտեղ հաղթանակ է նշվում այն մարդկանց նկատմամբ, որոնց զրկել են իրենց տներից, հայրենիքից և ազատությունից»,–գրել է Շահվերդյանը։
Նա ընդգծել է, որ այդ վայրում ժամանակին կանգնած էր իր տունը՝ Ստեփանակերտի բնակիչների հարյուրավոր տներից մեկը, որոնք 2023 թվականի սեպտեմբերին արցախցիների բռնի տեղահանումից հետո հողին են հավասարեցվել՝ ի հեճուկս միջազգային դատական ատյանների որոշումների և Եվրոպական խորհրդարանի բանաձևերի։
Դիմելով Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, Շահվերդյանը շեշտել է, որ իրենց գործընկերները նրանք պետք է հասկանան, թե հատկապես ինչն են լեգիտիմացնում՝ մասնակցելով Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող նման այցելություններին։
«Այցելելով Գանձասար և Դադիվանք՝ դուք պետք է տեսնեք ոչ միայն հնագույն վանքերը, այլև այն, թե ինչ է կատարվում դրանց հայկական ինքնության և ժառանգության հետ։ Այցելելով Շուշի՝ դուք պետք է հիշեք քաղաքի հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների ոչնչացման, փոփոխման և ջնջման մասին։ Դուք պետք է հարցեր տաք։ Եթե այցելում եք Ստեփանակերտ, պետք է հարցնեք՝ որտե՞ղ են նրա նախկին բնակիչները։ Եթե այցելում եք հայկական վանք, պետք է հարցնեք՝ ինչո՞ւ է փոխվում դրա հայկական ինքնությունը։ Եթե այցելում եք Շուշի, պետք է հարցնեք՝ ի՞նչ եղավ քաղաքի հայկական եկեղեցիներին, թանգարաններին և մշակութային ժառանգությանը»,–նշել է նա։
Դիմելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններին, Շահվերդյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դիվանագիտական այց, յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր պաշտոնական ժեստ քաղաքական նշանակություն ունի։
««Վերակառուցված Ղարաբաղի» գեղեցիկ լուսանկարների հետևում կանգնած են իրական մարդիկ, որոնք վտարվել են իրենց տներից։ Այդ թվում՝ ես։ Դուք չպետք է թույլ տաք, որ էթնիկ զտումը վերածվի զբոսաշրջային երթուղու»,–ընդգծել է նա։
Ըստ Շահվերդյանի` արդար խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանվածների մոռացության, նրանց ժառանգության ջնջման և ադրբեջանական կալանքի տակ գտնվողների մասին լռության վրա։ Եվ դա պետք է անպայման հիշել հաջորդ անգամ Արցախում լուսանկարվելուց առաջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0