00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե գազը թանկանա, ՀՀ–ն կարող է բարձրացնել 102–րդ ռազմաբազայի մնալու վարձավճարը․ Գաբրիելյան

© Sputnik / Asatur YesayantsՎիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2026
Բաժանորդագրվել
Ռազմաբազայի դուրսբերումը, ըստ իշխանական պատգամավորի, բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է թանկացնել որոշ բաներ Ռուսաստանի համար, և դա կարող է վերաբերել նաև Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Ինչու՞ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»,–ասել է Գաբրիելյանը։
Անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը`նա նշել է, որ ոչինչ բացառված չէ. ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվել կողմերից մեկի պահանջով։
Ռազմաբազայի դուրսբերումը, ըստ իշխանական պատգամավորի, բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։
«Փաստացի այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Հայաստանի Հանրապետությունում, այդ առաքելության շրջանակում փաստը կայանում է նրանում, որ ռազմաբազան իր առաքելությունը չի իրագործել, մասնավորապես բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման։ Դա է ասում պայմանագիրը։ Պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության շահերը համատեղ»,–հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Սեպտեմբերի 11–ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գազն էժան չէ, որովհետև սպառողին է հասնում բարձր գնով։ Դրանից բացի, եթե ՀՀ–ի համար գազը թանկանա, ՀՀ իշխանությունն էլ կնայի, թե ինչ կարող է թանկացնել ՌԴ–ի համար։
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Լրահոս
0