https://arm.sputniknews.ru/20260911/pashinjann-uzum-e-tigranashenn-aporini-gujq-tshanachel-u-handznel-samvel-karapetjan-106739324.html
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենն ապօրինի գույք ճանաչել ու հանձնել․ Սամվել Կարապետյան
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենն ապօրինի գույք ճանաչել ու հանձնել․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T17:09+0400
2026-09-11T17:09+0400
2026-09-11T17:15+0400
տիգրանաշեն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
«ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:111:1600:1011_1920x0_80_0_0_c6d2a9efdc42df0ddba36126e43e8f52.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել։ Մենք դա չենք թողնելու»,- ասաց Կարապետյանը։Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը հիմա լուրջ ծրագրեր է մշակում, որ այդ շրջանը ոչ միայն տուրիստական կենտրոնի վերածվի, այլև արտադրություններ հիմնվեն, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա։Հավելենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել էր, որ Տիգրանաշենի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններն Ադրբեջանի պահանջներին պատերազմի սպառնալիքի ներքո ընդառաջ գնալու քաղաքականություն է։
տիգրանաշեն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ad9bc86df6dcc5c9c17f6a005a78cc23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան
տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենն ապօրինի գույք ճանաչել ու հանձնել․ Սամվել Կարապետյան
17:09 11.09.2026 (Թարմացված է: 17:15 11.09.2026) Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում
հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել։ Մենք դա չենք թողնելու»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը հիմա լուրջ ծրագրեր է մշակում, որ այդ շրջանը ոչ միայն տուրիստական կենտրոնի վերածվի, այլև արտադրություններ հիմնվեն, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա։
Հավելենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել էր, որ Տիգրանաշենի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններն Ադրբեջանի պահանջներին պատերազմի սպառնալիքի ներքո ընդառաջ գնալու քաղաքականություն է։