https://arm.sputniknews.ru/20260911/openaiy-hajastani-khvoshvoragujn-otarerkrja-tvajin-harkatun-e--106736677.html
«OpenAI»–ը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է
«OpenAI»–ը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ օրենսդրության՝ երկրում ծառայություններ մատուցող օտարերկրյա տեխնոլոգիական հսկաները (Google, Meta, OpenAI և այլն) պարտավոր են ՀՀ բյուջե վճարել 20% ԱԱՀ։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T16:43+0400
2026-09-11T16:43+0400
2026-09-11T16:43+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հարկեր
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106736970_0:12:3071:1739_1920x0_80_0_0_44039d1220b648024d2e670171e556db.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արհեստական բանականության (ԱԲ) հետազոտություններով և ներդրմամբ զբաղվող ամերիկյան տեխնոլոգիական «OpenAI» ընկերությունը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է։ Այդ մասին նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային հաշվետվությունների ու խոշոր հարկատուների ցանկերում:Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2026 թվականի առաջին կիսամյակում «OpenAI»–ը ՀՀ պետական բյուջե է վճարել 829,6 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 232–րդ տեղը երկրի 1000 խոշոր հարկատուների շարքում։ Թվային և էլեկտրոնային ծառայություններ մատուցող միջազգային ընկերությունների շարքում «OpenAI»–ին հաջորդում են «Google»–ը՝ 503,1 մլն դրամ և «Meta»–ն՝ 441,2 մլն դրամ: Խոշոր հարկատուների ընդհանուր վարկանիշում նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 387–րդ և 448–րդ տեղերը:Ի դեպ, «OpenAI» ընկերությունը ներկայացրել է «ChatGPT for Financial Services»–ը՝ ներդրումային բանկիրների և ֆոնդային շուկայի վերլուծաբանների համար նախատեսված չաթ–բոտի մասնագիտացված տարբերակը: Այդ մասին հայտնում է «Reuters»–ը։ Այս արտադրանքը միավորում է ընկերության արհեստական ինտելեկտի նորագույն մոդելը LSEG–ի, PitchBook–ի, Daloopa–ի և ֆինանսական տվյալների, վերլուծությունների և ծրագրային ապահովման (SaaS) առաջատար այլ հարթակներ ներկառուցված տվյալների հետ: Արտադրանքի մշակմանը` որպես գործընկերներ մասնակցել են աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ներդրումային բանկերից Morgan Stanley–ը և Evercore–ը։ «OpenAI» ընկերության հավաստիացմամբ` «ChatGPT for Financial Services»–ը թույլ է տալիս հետազոտություն կատարել բազմաթիվ աղբյուրների հիման վրա, կառուցել ֆինանսական մոդելներ և պատրաստել հաճախորդների համար նյութեր` օգտագործելով կորպորատիվ ձևանմուշներ:Նշենք, որ «OpenAI»–ն աշխարհին հայտնի է իր ստեղծած «ChatGPT» չատբոթով, ինչպես նաև GPT–4, DALL–E (պատկերներ ստեղծող) և Sora (տեսանյութեր ստեղծող) հզոր ԱԲ մոդելներով։ «OpenAI»– հիմնադրվել է 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Հիմնադիրների թվում են Սեմ Ալթմանը (ներկայիս գլխավոր տնօրենը), Իլոն Մասկը (ով հետագայում դուրս է եկել նախագծից) և այլ հայտնի տեխնոլոգիական գործիչներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106736970_342:0:3071:2047_1920x0_80_0_0_e3e4fc02f5f674286c4c2a6755feda7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, արհեստական բանականություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, արհեստական բանականություն
«OpenAI»–ը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է
Ըստ ՀՀ օրենսդրության՝ երկրում ծառայություններ մատուցող օտարերկրյա տեխնոլոգիական հսկաները (Google, Meta, OpenAI և այլն) պարտավոր են ՀՀ բյուջե վճարել 20% ԱԱՀ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արհեստական բանականության (ԱԲ) հետազոտություններով և ներդրմամբ զբաղվող ամերիկյան տեխնոլոգիական «OpenAI» ընկերությունը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է։ Այդ մասին նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային հաշվետվությունների ու խոշոր հարկատուների ցանկերում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2026 թվականի առաջին կիսամյակում «OpenAI»–ը ՀՀ պետական բյուջե է վճարել 829,6 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 232–րդ տեղը երկրի 1000 խոշոր հարկատուների շարքում։
Թվային և էլեկտրոնային ծառայություններ մատուցող միջազգային ընկերությունների շարքում «OpenAI»–ին հաջորդում են «Google»–ը՝ 503,1 մլն դրամ և «Meta»–ն՝ 441,2 մլն դրամ: Խոշոր հարկատուների ընդհանուր վարկանիշում նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 387–րդ և 448–րդ տեղերը:
Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ երկրում ծառայություններ մատուցող օտարերկրյա տեխնոլոգիական հսկաները (Google, Meta, OpenAI և այլն) պարտավոր են ՀՀ բյուջե վճարել 20% ԱԱՀ։ «OpenAI»–ը (ChatGPT Plus և API ծառայությունների համար) նույնպես ներառված է Հայաստանում հարկ վճարող էլեկտրոնային հարթակների ՊԵԿ–ի պաշտոնական ցուցակում։ «ChatGPT»–ի բաժանորդագրությունների կտրուկ աճի ֆոնին «OpenAI»–ի կողմից ՀՀ պետբյուջե վճարված գումարները այս ընկերությանը դասել են առաջատարների շարքում։
Ի դեպ, «OpenAI» ընկերությունը ներկայացրել է «ChatGPT for Financial Services»–ը՝ ներդրումային բանկիրների և ֆոնդային շուկայի վերլուծաբանների համար նախատեսված չաթ–բոտի մասնագիտացված տարբերակը: Այդ մասին հայտնում է «
Reuters»–ը։
Այս արտադրանքը միավորում է ընկերության արհեստական ինտելեկտի նորագույն մոդելը LSEG–ի, PitchBook–ի, Daloopa–ի և ֆինանսական տվյալների, վերլուծությունների և ծրագրային ապահովման (SaaS) առաջատար այլ հարթակներ ներկառուցված տվյալների հետ: Արտադրանքի մշակմանը` որպես գործընկերներ մասնակցել են աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ներդրումային բանկերից Morgan Stanley–ը և Evercore–ը։
«OpenAI» ընկերության հավաստիացմամբ` «ChatGPT for Financial Services»–ը թույլ է տալիս հետազոտություն կատարել բազմաթիվ աղբյուրների հիման վրա, կառուցել ֆինանսական մոդելներ և պատրաստել հաճախորդների համար նյութեր` օգտագործելով կորպորատիվ ձևանմուշներ:
Նշենք, որ «OpenAI»–ն աշխարհին հայտնի է իր ստեղծած «ChatGPT» չատբոթով, ինչպես նաև GPT–4, DALL–E (պատկերներ ստեղծող) և Sora (տեսանյութեր ստեղծող) հզոր ԱԲ մոդելներով։ «OpenAI»– հիմնադրվել է 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Հիմնադիրների թվում են Սեմ Ալթմանը (ներկայիս գլխավոր տնօրենը), Իլոն Մասկը (ով հետագայում դուրս է եկել նախագծից) և այլ հայտնի տեխնոլոգիական գործիչներ։