https://arm.sputniknews.ru/20260906/khaghamvolutjan-dem-pajqari-nakhagitsy-vivarvojum-en-grel-hajk-sargsjani-bacahajtumnery-106522618.html
«Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծը «Վիվառոյում» են գրել. Հայկ Սարգսյանի բացահայտումները
«Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծը «Վիվառոյում» են գրել. Հայկ Սարգսյանի բացահայտումները
Sputnik Արմենիա
ՔՊ–ական նախկին պատգամավորը մանրամասներ է պատմել իր և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտի մասին։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T16:10+0400
2026-09-06T16:10+0400
2026-09-06T16:13+0400
հայկ սարգսյան
ալեն սիմոնյան
խաղամոլություն
օրենք
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106522448_15:0:2273:1270_1920x0_80_0_0_f08625b47775f63526768ef38fac226e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի խորհրդարան բերած «Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծն իրականում ուղղորդվել է նրա ընկերոջ` Վիգեն Բադալյանի կողմից` ի նպաստ վերջինիս բիզնեսի զարգացման (Բադալյանը սպորտային խաղադրույքների, առցանց կազինոյի, պոկերի համար նախատեսված Vbet–ընկերության հիմնադիրն է – խմբ.) ։ Այս մասին պատմել է նախկին ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման շրջանակներում։Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են սկսել վատանալ իր հարաբերությունները նախկին գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, նա ասել է, որ ամեն ինչ սկսել է 2019 թ.ին, երբ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան է բերել «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանի բոլոր բուքմեյքերական գրասենյակները պետք է փակվեին։ «Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց Ալեն Սիմոնյանը բերեց էդ նախագիծը՝ հաշվի առնելով իր ընկերական հարաբերություններ Վիգեն Բադալյանի հետ։ Էդ ժամանակ մյուս ընկերություններից ինձ տեղեկություններ էին հասնում այն մասին, որ էս նախագիծը ուղղորդված է «Վիվառոյից», որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, ու մարդիկ «գնան» օնլայն հարթակ, որտեղ էլ առաջատարը «Վիվառոն» է»,– ասել է Հայկ Սարգսյանը։Նախկին պատգամավորը հարցումներ է արել ու պարզել, որ խաղադրույք կատարողների միայն 14 տոկոսն է գրասենյակներից օգտվում, ինչից հետո դիմել է Ալեն Սիմոնյանին` ասելով, եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայն հարթակները սահմանափակենք։ Նա զգուշացրել է Սիմոնյանին, որ այսպիսով խաղադրույքների քանակը միայն կավելանա, քանի որ օնլայն հարթակում ամեն ինչ ավելի դյուրին է։Նա նաև հավելել է, որ 5 տարի անց` 2024 թ․-ին նորից հարցումներ է արել թեմայի վերաբերյալ ու պարզել, որ շրջանառությունը տարեկան 300 միլիարդ դրամից դարձել է 6,1 տրիլիոն դրամ։ Այսինքն` աճել է 20 անգամ։Հավելենք, որ ՀՀ–ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ է մտել 2020 թվականից։Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106522448_338:0:2031:1270_1920x0_80_0_0_7ef6096c57fc96cfba270f17fa650177.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ սարգսյան, видео, ալեն սիմոնյան, խաղամոլություն, օրենք, տեսանյութեր
հայկ սարգսյան, видео, ալեն սիմոնյան, խաղամոլություն, օրենք, տեսանյութեր
«Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծը «Վիվառոյում» են գրել. Հայկ Սարգսյանի բացահայտումները
16:10 06.09.2026 (Թարմացված է: 16:13 06.09.2026) ՔՊ–ական նախկին պատգամավորը մանրամասներ է պատմել իր և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտի մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի խորհրդարան բերած «Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծն իրականում ուղղորդվել է նրա ընկերոջ` Վիգեն Բադալյանի կողմից` ի նպաստ վերջինիս բիզնեսի զարգացման (Բադալյանը սպորտային խաղադրույքների, առցանց կազինոյի, պոկերի համար նախատեսված Vbet–ընկերության հիմնադիրն է – խմբ.) ։ Այս մասին պատմել է նախկին ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման շրջանակներում։
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են սկսել վատանալ իր հարաբերությունները նախկին գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, նա ասել է, որ ամեն ինչ սկսել է 2019 թ.ին, երբ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան է բերել «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանի բոլոր բուքմեյքերական գրասենյակները պետք է փակվեին։
«Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց Ալեն Սիմոնյանը բերեց էդ նախագիծը՝ հաշվի առնելով իր ընկերական հարաբերություններ Վիգեն Բադալյանի հետ։ Էդ ժամանակ մյուս ընկերություններից ինձ տեղեկություններ էին հասնում այն մասին, որ էս նախագիծը ուղղորդված է «Վիվառոյից», որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, ու մարդիկ «գնան» օնլայն հարթակ, որտեղ էլ առաջատարը «Վիվառոն» է»,– ասել է Հայկ Սարգսյանը։
Նախկին պատգամավորը հարցումներ է արել ու պարզել, որ խաղադրույք կատարողների միայն 14 տոկոսն է գրասենյակներից օգտվում, ինչից հետո դիմել է Ալեն Սիմոնյանին` ասելով, եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայն հարթակները սահմանափակենք։ Նա զգուշացրել է Սիմոնյանին, որ այսպիսով խաղադրույքների քանակը միայն կավելանա, քանի որ օնլայն հարթակում ամեն ինչ ավելի դյուրին է։
«Իրեն ասում էի` ես գիտեմ` դու ինչ ես անում, ասում էի՝ մի արա, կա՛մ պետք է ընդհանուր փակենք, կա՛մ չփակենք։ Ու էդ ժամանակ ինքն ինձ իր մոտ հրավիրեց մի օր ու ասաց` ես վարչապետին ասել եմ, որ դու դեմ ես էս օրենքին, վարչապետն էլ ասել է` Հայկին ասա, թող չխանգարի, իրա գործը չի, սենց` մի քիչ ավելի կոպիտ։ Ու մեր կոնֆլիկտն էտպես եղավ, ինքը հաղթեց։ Օրենքի նախագիծն ընդունվեց, ու գրասենյակները փակվեցին»,– պատմել է պատգամավորը։
Նա նաև հավելել է, որ 5 տարի անց` 2024 թ․-ին նորից հարցումներ է արել թեմայի վերաբերյալ ու պարզել, որ շրջանառությունը տարեկան 300 միլիարդ դրամից դարձել է 6,1 տրիլիոն դրամ։ Այսինքն` աճել է 20 անգամ։
Հավելենք, որ ՀՀ–ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը
ուժի մեջ է մտել 2020 թվականից։
Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։