https://arm.sputniknews.ru/20260911/emn-nakhijevani-verakarucmann-ajakcelu-patrastakamutjan-azdanshanner-e-ugharkum-hajiev-106742610.html
ԵՄ–ն Նախիջևանի վերակառուցմանն աջակցելու պատրաստակամության ազդանշաններ է ուղարկում․ Հաջիև
ԵՄ–ն Նախիջևանի վերակառուցմանն աջակցելու պատրաստակամության ազդանշաններ է ուղարկում․ Հաջիև
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահի օգնականը TRIPP նախագծի շուտափույթ կառուցման հույս է հայտնել։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T17:38+0400
2026-09-11T17:38+0400
2026-09-11T18:06+0400
հիքմեթ հաջիև
նախիջևան
ադրբեջան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96607123_0:0:1200:675_1920x0_80_0_0_ad21cb2674a38fe5a5674d84cc2b42fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ԵՄ–ից գործընկերները պատրաստ են աջակցել Նախիջևանում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցմանը։ Այս մասին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։Հաջիևը կառուցողական է անվանել նաև Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ փոխգործակցությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման համար։Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն հակամարտության բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և արարում։ Նա նաև նշել է TRIPP նախագծի զարգացման վերաբերյալ դրական ազդանշանների առկայությունը։ Նախագծի իրականացումը նոր տրանսպորտային կապ կապահովի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիական մայրցամաքի ավելի լայն հատվածի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք երթուղիներն ու Միջին միջանցքը։Փաշինյանի խոստացած ճանապարհը բացի ռիսկերից ոչինչ չի տալու ՀՀ-ին. քաղաքագետ«Դա փոխելու է մեր տարածաշրջանի ամբողջ դասավորվածությունը և միաժամանակ ապահովելու է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին»,-շեշտել է Հաջիևը։Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթգծի և ավտոմայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, իսկ նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։Ներկայում, նրա խոսքով, ջանքեր են գործադրվում այս նախագծի նախիջևանյան հատվածի իրականացման ուղղությամբ։
նախիջևան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96607123_146:0:1046:675_1920x0_80_0_0_9033cba5a8713e31e0600e27eb9efcbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիքմեթ հաջիև, նախիջևան, ադրբեջան, եվրամիություն
հիքմեթ հաջիև, նախիջևան, ադրբեջան, եվրամիություն
ԵՄ–ն Նախիջևանի վերակառուցմանն աջակցելու պատրաստակամության ազդանշաններ է ուղարկում․ Հաջիև
17:38 11.09.2026 (Թարմացված է: 18:06 11.09.2026) Ադրբեջանի նախագահի օգնականը TRIPP նախագծի շուտափույթ կառուցման հույս է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ԵՄ–ից գործընկերները պատրաստ են աջակցել Նախիջևանում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցմանը։ Այս մասին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Դրական ազդանշաններ կան Եվրոպական միության մեր գործընկերներից և այլ պետություններից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցելու Նախիջևանի վերականգնման և վերակառուցման ջանքերին»,-մեջբերում է Report-ը նրա խոսքերը։
Հաջիևը կառուցողական է անվանել նաև Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ փոխգործակցությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման համար։
Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն հակամարտության բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և արարում։ Նա նաև նշել է TRIPP նախագծի զարգացման վերաբերյալ դրական ազդանշանների առկայությունը։ Նախագծի իրականացումը նոր տրանսպորտային կապ կապահովի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիական մայրցամաքի ավելի լայն հատվածի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք երթուղիներն ու Միջին միջանցքը։
«Դա փոխելու է մեր տարածաշրջանի ամբողջ դասավորվածությունը և միաժամանակ ապահովելու է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին»,-շեշտել է Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթգծի և ավտոմայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, իսկ նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։
Ներկայում, նրա խոսքով, ջանքեր են գործադրվում այս նախագծի նախիջևանյան հատվածի իրականացման ուղղությամբ։