00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
34 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խոստացած ճանապարհը բացի ռիսկերից ոչինչ չի տալու ՀՀ-ին. քաղաքագետ

© Sputnik / Aram NersesyanՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Sputnik Արմենիայում
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2026
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե Ադրբեջանը Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղին օգտագործի ռազմական նպատակներով, ոչ միայն այդ ճանապարհը, այլև սպասարկող բոլոր ենթակառուցվածքները Իրանի համար դառնալու են լեգիտիմ թիրախ. կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հնարավոր կապի և Ադրբեջանից Վրաստանի տարածքով երկաթուղային փոխադրումների միջև հավասարության նշան դնելը ճիշտ չէ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` վերլուծելով եվրոպական խորհրդարանի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի արած հայտարարությունը։
Մարտի 11-ին Փաշինյանը ԵԽ–ում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Հավելել էր, որ ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։
«Միանշանակ է, որ սա հավասարազոր համեմատություն չէ։ Այլ երկրի կոմունիկացիոն հնարավորություններից օգտվելը միջազգային ընդունված պրակտիկա է, որ ամբողջ աշխարհում կա։ Իսկ երբ քո երկրի տարածքը տրամադրում ես այլ երկրի՝ իր նպատակին ծառայեցնելու համար, սա արդեն նույն բանը չէ»,– նկատեց քաղաքագետը։
Ընդ որում, Մելիք–Շահնազարյանը նկատում է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը նաև հստակ պահանջներ ունի այդ ճանապարհի նկատմամբ` ինչ պարամետրեր պետք է ունենա իրեն տրամադրվող միջանցքը, ինչն արդեն վկայում է, որ դա սովորական տարանցիկ ճանապարհ չէ, և Ադրբեջանի ակնկալիքն էլ մեր երկրի ենթակառուցվածքներից պարզապես օգտվելը չէ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի երկաթգծից Հայաստանի օգտվելու մասին Փաշինյանի հայտարարությանը, քաղաքագետն արձանագրեց, որ դրանից Հայաստանը չի օգտվում, այլ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանք արտահանող երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը և այլն։
«Բայց ինձ համար հասկանալի է, թե ինչ է անում, Փաշինյանը` ուզում է ցույց տալ, որ պատրաստ է ամեն տեսակ ծառայություն մատուցել Արևմուտքին, ընդ որում, դա անում է Իրանի դեմ ընթացող պատերազմի ֆոնին, այն ժամանակ, երբ ադրբեջանական ճակատը կամ Ադրբեջանից Իրանին ցամաքային հարվածներ հասցնելու գաղափարը ակտիվ քննարկվում է այսօր միջազգային ամենատարբեր հարթակներում՝ փորձագիտականից մինչև քաղաքական։ Եվ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ասում է` մենք պատրաստ ենք Հայաստանի տարածքը տրամադրել թուրք-ադրբեջանական դաշինքին, որպեսզի նրանք կարողանան ավելի հաջող դիրքերից, եթե պետք լինի, հարվածներ հասցնել Իրանին»,– կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Փաշինյանի մյուս նպատակն էլ, ըստ Մելիք–Շահնազարյանի, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արևմուտքի աջակցությունը ստանալն է։
Իսկ գործնականում, քաղաքագետի համոզմամբ՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ ավտոմոբիլային երթուղին Հայաստանին, բացի լրացուցիչ ռիսկերից ոչ մի այլ բան չի տալու։
«Այստեղ կան բազմաթիվ ռիսկեր՝ թուրքական ազդեցության մեծացումից, իսկ հետագայում նաև անեքսիայից մինչև Իրանի ռազմական հակազդեցությանը բախվելու ռիսկը։ Եթե հանկարծ Ադրբեջանն այդ ճանապարհն օգտագործի ռազմական նպատակներով, դա Իրանի համար դառնալու է լեգիտիմ թիրախ և ոչ միայն ճանապարհը, այլև սպասարկող բոլոր ենթակառուցվածքները»,– եզրակացրեց Մելիք–Շահնազարյանը։
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների տարանցման սակագներից Հայաստանի հնարավոր տնտեսական օգուտների մասին հայտարարություններին, քաղաքագետը դրանք «իրականությունից կիլոմետրերով հեռու բացատրություններ» է համարում` հավելելով, որ իրականում այդ մուտքերն այնքան մեծ չեն լինելու, որ թույլ տան երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծել։ Իսկ TRIPP-ի շուրջ առկա պայմանավորվածություններից դատելով` տարանցման վճարներից Հայաստանի բյուջե է հասնելու միայն 25 %–ը, հիմնական մասը մնալու է կառավարող կազմակերպությանը։
Հիշեցնենք` ս.թ.հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Դրա համաձայն` TRIPP ընկերության բաժնեմասերի 26 տոկոսը Հայաստանինն է լինելու, 74 տոկոսը՝ ԱՄՆ-ինը։
Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում
Լրահոս
0