https://arm.sputniknews.ru/20260911/cop17-in-74-erkri-patvirakneri-ajcy-finansavvorelu-hamar-bjujeic-935-mln-dram-khatkacvi-106698887.html
COP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
COP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Sputnik Արմենիա
Հայաստանի կողմից ծախսերը հոգալու պարտավորությունը ամրագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T11:03+0400
2026-09-11T11:03+0400
2026-09-11T11:03+0400
համաժողով
հայաստան
ծախս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_0:0:1600:900_1920x0_80_0_0_1d8626682cc3c6d86c5a899c05766beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների Երևան այցը ֆինանսավորելու համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից 93.5 մլն դրամ կհատկացվի։Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Նրանք Երևան են ժամանելու COP17-ի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 27–28-ը նախատեսված Բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար։Յուրաքանչյուր պատվիրակի համար նախատեսվում է վճարել ավիատոմսի և Երևանում առավելագույնը երեք օրվա գործուղման ծախսերը։Հաշվարկներում մեկ ավիատոմսի միջին արժեքը սահմանվել է 2500 դոլար, իսկ Երևանում մեկ գիշերվա համար ՄԱԿ-ի սահմանած օրապահիկի և գիշերակացի չափը՝ 213 դոլար։ Հնարավոր փոխարժեքային տատանումների և ավիատոմսերի գների տարբերությունների համար հաշվարկվել է նաև 10% չնախատեսված ծախս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_170:0:1370:900_1920x0_80_0_0_97640b8630485f52946d454c489eab54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաժողով, հայաստան, ծախս
համաժողով, հայաստան, ծախս
COP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Հայաստանի կողմից ծախսերը հոգալու պարտավորությունը ամրագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների Երևան այցը ֆինանսավորելու համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից 93.5 մլն դրամ կհատկացվի։
Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ խոսքը «Առավել թույլ զարգացած երկրներից» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետություններից» (SIDS) մեկական՝ նախարարի մակարդակով պատվիրակի մասնակցության ծախսերի ֆինանսավորման մասին է։
Նրանք Երևան են ժամանելու COP17-ի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 27–28-ը նախատեսված Բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար։
Յուրաքանչյուր պատվիրակի համար նախատեսվում է վճարել ավիատոմսի և Երևանում առավելագույնը երեք օրվա գործուղման ծախսերը։
Հաշվարկներում մեկ ավիատոմսի միջին արժեքը սահմանվել է 2500 դոլար, իսկ Երևանում մեկ գիշերվա համար ՄԱԿ-ի սահմանած օրապահիկի և գիշերակացի չափը՝ 213 դոլար։
Հնարավոր փոխարժեքային տատանումների և ավիատոմսերի գների տարբերությունների համար հաշվարկվել է նաև 10% չնախատեսված ծախս։