https://arm.sputniknews.ru/20260910/tigranasheni-bnakichnery-chen-uzum-lqel-irenc-gjughy-narek-karapetjan-106693257.html
Տիգրանաշենի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը. Նարեկ Կարապետյան
Տիգրանաշենի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանի խոսքով` եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով... 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T22:50+0400
2026-09-10T22:50+0400
2026-09-10T23:13+0400
տիգրանաշեն
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106693788_18:0:850:468_1920x0_80_0_0_f5421576a16f3f57b0c539c4d988700c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը, ուզում են ապրել իրենց ծննդավայրում։ Այս մասին Տիգրանաշենում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Նրա խոսքով` գյուղի զարգացումը պետք է լինի տուրիստական և գինեգործական ուղղությամբ։ Այսօր գյուղացիները անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունեն, քանի որ գյուղի արոտավայրերի օգտագործման վրա սահմանափակում է դրված։«Մենք իրավունք չունենք մեր երկրի գլխավոր ռազմավարական ճանապարհը հանձնել այլ երկրին միայն նրա համար, որ նրանք պահանջում են դա։ Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքով Տիգրանաշենը Հայաստանի մեջ է»,–ասում է Կարապետյանը։Ես ընդամենն ասել եմ Քյարքի, վերադարձի մասին չեմ խոսել․ Նիկոլ ՓաշինյանՆա շեշտում է, որ այս ճանապարհով տարեկան անցնում է 2 միլիոն տոննա բեռ, 100 000–ից ավել բեռնատար և տասնյակ հազարավոր մարդատար մեքենաներ Իրանից Մեղրիով գալիս են Հայաստանի հյուսիս։Եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով ավելի կերկարացնի Հայաստանից Իրանի սահման հասնող մեքենայի ճանապարհը։Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։
տիգրանաշեն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Տիգրանաշենի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Տիգրանաշենի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը. Նարեկ Կարապետյան
2026-09-10T22:50+0400
true
PT4M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106693788_226:0:850:468_1920x0_80_0_0_2e8fb6f095730447a42f6c8aa2ce74a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրանաշեն, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео, տեսանյութեր, տեսանյութ
տիգրանաշեն, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео, տեսանյութեր, տեսանյութ
Տիգրանաշենի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը. Նարեկ Կարապետյան
22:50 10.09.2026 (Թարմացված է: 23:13 10.09.2026) Կարապետյանի խոսքով` եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով ավելի կերկարացնի Հայաստանից Իրանի սահման հասնող մեքենայի ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը, ուզում են ապրել իրենց ծննդավայրում։ Այս մասին Տիգրանաշենում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Երևանից այս գյուղ ընդամենը 40 րոպեի ճանապարհ է։ Բնակիչները նշում են, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ոչ մի ծրագիր այստեղ չի արվել, և մարդիկ չգիտեն` ինչպես նայեն ապագային»,–ասում է Կարապետյանը։
Նրա խոսքով` գյուղի զարգացումը պետք է լինի տուրիստական և գինեգործական ուղղությամբ։ Այսօր գյուղացիները անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունեն, քանի որ գյուղի արոտավայրերի օգտագործման վրա սահմանափակում է դրված։
«Մենք իրավունք չունենք մեր երկրի գլխավոր ռազմավարական ճանապարհը հանձնել այլ երկրին միայն նրա համար, որ նրանք պահանջում են դա։ Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքով Տիգրանաշենը Հայաստանի մեջ է»,–ասում է Կարապետյանը։
Նա շեշտում է, որ այս ճանապարհով տարեկան անցնում է 2 միլիոն տոննա բեռ, 100 000–ից ավել բեռնատար և տասնյակ հազարավոր մարդատար մեքենաներ Իրանից Մեղրիով գալիս են Հայաստանի հյուսիս։
Եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով ավելի կերկարացնի Հայաստանից Իրանի սահման հասնող մեքենայի ճանապարհը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ
Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։