https://arm.sputniknews.ru/20260522/teman-qnnarkvum-e-voreve-pajmanavvorvatsutjun-chka-pashinjany-anklavneri-masin-102473194.html
Թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն չկա․ Փաշինյանը՝ անկլավների մասին
Թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն չկա․ Փաշինյանը՝ անկլավների մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը պնդում է, թե Google-ի գոյության ամբողջ ընթացքում «Քյարքի» անվանումը եղել է։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T08:42+0400
2026-05-22T08:42+0400
2026-05-22T08:44+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անկլավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472035_0:133:2560:1573_1920x0_80_0_0_efa202814fa9d467e8e92b6274d99af5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ անկլավների թեմային անդրադառնալիս ինքը խոսում է Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված էլ խոսում է Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։«Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, դա կարող է և լինել, դա եթե լինի, կլինի բաց, հրապարակային, թափանցիկ։ Մի բան հստակ է և աներկբա՝ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29,743 քառ․ կմ է։ Սա երկաթյա տրամաբանություն է»,- ասաց Փաշինյանը։Նախատեսված են փոխադարձ ընդունելի լուծումներ. Փաշինյանը` սահմանազատման մասինՊատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես եղավ, որ Google-ի քարտեզում Տիգրանաշենը Քյարքի դարձավ, Փաշինյանը նշեց՝ այդ անունը միշտ էլ եղել է։«Google-ի գոյության ողջ ընթացքում էդ անունը եղել է այդտեղ, ողջ ընթացքում, այլ բան, որ ոմանք նոր են նկատում դրա մասին»,- ասաց Փաշինյանը։Նա վստահեցրեց, որ Տիգրանաշենի հարցը սահմանազատման արդյունքում պետք է լուծվի։Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման. վարչապետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472035_143:0:2418:1706_1920x0_80_0_0_83adadaeaec9b8b608d73e48db8e5a68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անկլավ
հայաստան, նիկոլ փաշինյան, անկլավ
Թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն չկա․ Փաշինյանը՝ անկլավների մասին
08:42 22.05.2026 (Թարմացված է: 08:44 22.05.2026) Փաշինյանը պնդում է, թե Google-ի գոյության ամբողջ ընթացքում «Քյարքի» անվանումը եղել է։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր կան հարցեր, և անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ։ Եթե ինչ-որ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել, բայց դա տենց պարզ թեմա չէ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անկլավների թեմային անդրադառնալիս ինքը խոսում է Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված էլ խոսում է Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։
«Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, դա կարող է և լինել, դա եթե լինի, կլինի բաց, հրապարակային, թափանցիկ։ Մի բան հստակ է և աներկբա՝ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29,743 քառ․ կմ է։ Սա երկաթյա տրամաբանություն է»,- ասաց Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես եղավ, որ Google-ի քարտեզում Տիգրանաշենը Քյարքի դարձավ, Փաշինյանը նշեց՝ այդ անունը միշտ էլ եղել է։
«Google-ի գոյության ողջ ընթացքում էդ անունը եղել է այդտեղ, ողջ ընթացքում, այլ բան, որ ոմանք նոր են նկատում դրա մասին»,- ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ Տիգրանաշենի հարցը սահմանազատման արդյունքում պետք է լուծվի։