https://arm.sputniknews.ru/20260910/meghrii-hamajnqapety-kalanavvorvel-e-hakakvorupcivon-kvomiten-gvortsvov-manramasner-e-hajtnel-106659767.html
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեն գործով մանրամասներ է հայտնել
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեն գործով մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Նույն վարույթի շրջանակում ևս 6 անձի նկատմամբ կիրառվել են կալանք և տնային կալանք։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T11:13+0400
2026-09-10T11:13+0400
2026-09-10T11:15+0400
մեղրի
համայնքապետ
կալանք
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106633247_0:87:1500:931_1920x0_80_0_0_0e599070480de71d4edd8bc3d1be732b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդերասյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Համայնքապետից բացի այլ անձինք ևս անցնում են նույն գործով։ Կոմիտեից տեղեկացնում են, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը։Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Կոմիտեից նաև հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։Հիշեցնենք, որ Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 30-ից: Անդրեասյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ է:
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106633247_156:0:1489:1000_1920x0_80_0_0_df0637a583d84b038818efee518339e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեղրի, համայնքապետ, կալանք, հակակոռուպցիոն կոմիտե
մեղրի, համայնքապետ, կալանք, հակակոռուպցիոն կոմիտե
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեն գործով մանրամասներ է հայտնել
11:13 10.09.2026 (Թարմացված է: 11:15 10.09.2026) Նույն վարույթի շրջանակում ևս 6 անձի նկատմամբ կիրառվել են կալանք և տնային կալանք։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդերասյանը կալանավորվել է։
Sputnik Արմենիային այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են կոմիտեից։
Համայնքապետից բացի այլ անձինք ևս անցնում են նույն գործով։ Կոմիտեից տեղեկացնում են, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ
ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Կոմիտեից նաև հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 30-ից: Անդրեասյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ է: