00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանում պարենային ճգնաժամ չկա, միայն տնտեսական խնդիրներ են. Հոսեյնիի վերլուծությունը

© SputnikՓույա Հոսեյնի
Փույա Հոսեյնի - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2026
Բաժանորդագրվել
Իրանի նկատմամբ ռազմավարության տրամաբանությունն այն է, որ նախ պատժամիջոցների միջոցով ստեղծվեն տնտեսական խնդիրներ, ապա հրահրվեն բողոքական տրամադրություններ և ներքին անկայունություն, իսկ հետագայում անցնեն ճնշման ավելի կոշտ ձևերի:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Իրանում պարենային ճգնաժամ չկա, չնայած կան բազմաթիվ տնտեսական խնդիրներ, որոնք փորձում են խորացնել պատժամիջոցային ճնշումներով: Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց իրանցի քաղաքական մեկնաբան, Հայ-իրանական ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին։
Նրա խոսքով` չնայած բարդ տնտեսական իրավիճակին, Իրանի վիճակը շարունակում է կառավարելի լինել:
«Նրանք (Արևմուտքը–խմբ.) փորձում են նոր ալիք բարձրացնել Իրանում, քանի որ հասկացել են, որ պատժամիջոցները, հանրահավաքները և պատերազմը արդյունավետ չեն եղել: Բոլոր ճակատներով նրանք պարտվել են և այժմ կրկին փորձում են ուժեղացնել տնտեսական ճնշումը` երկրի ներսում դժգոհության ալիք բարձրացնելու համար»,– հայտարարեց Հոսեյնին։
Նրա խոսքով` նման ռազմավարության տրամաբանությունն այն է, որ նախ պատժամիջոցների միջոցով ստեղծվեն տնտեսական խնդիրներ, ապա հրահրվեն բողոքական տրամադրություններ և ներքին անկայունություն լինի, իսկ հետագայում անցնեն նաև ռազմական գործողությունների:
TRIPP-ը կարող է խախտել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսը. քաղաքագետ
Հոսեյնին տեղի ունեցածը համեմատեց Վենեսուելայում տիրող իրավիճակի հետ, որտեղ, նրա խոսքով, կիրառվել է նմանատիպ սցենար` սկզբում իշխանության դեմ բողոքի ցույցեր և ներքին անկարգություններ, ապա տնտեսական ճնշման ուժեղացում և արդյունքի բացակայության դեպքում հնարավոր ռազմական միջամտություն:
Խոսելով պարենի մասին` իրանագետն ընդգծեց, որ հիմնական մթերքը հասանելի է, իսկ պետությունը նախօրոք անհրաժեշտ պաշարները հավաքել է։ Խնդիրներն առկա են, մասնավորապես, որոշ դեղամիջոցների ձեռքբերման առումով, քանի որ դրանց մատակարարման հետ կապված սահմանափակումներ կան։
Միևնույն ժամանակ լուրջ կետերից մեկը իրանական ռիալի արժեզրկումն է դոլարի նկատմամբ, ինչն արտացոլվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Այս կապակցությամբ Հոսեյնին նշել է նաև Եվրասիական տնտեսական միության նշանակությունը Իրանի համար: Նրա խոսքով` ԵԱՏՄ-ի կարևորությունը Թեհրանի համար պայմանավորված է ինչպես դրա կազմում գտնվող պետությունների աշխարհագրական մոտիկությամբ, այնպես էլ շուկայի մասշտաբներով:
«Խոսքը մոտ 180 միլիոնանոց շուկայի մասին է, և այդ շուկան Իրանի համար մեծ նշանակություն ունի»,– ասաց իրանագետը:

Ինչո՞ւ է Իրանը հարցեր տալիս TRIPP-ի մասին

Խոսելով TRIPP նախագծի մասին` Հոսեյնին նշեց, որ Թեհրանի հարցերը կապված են առաջին հերթին Իրանի սահմանների մոտ ԱՄՆ-ի հնարավոր ներկայության հետ:
«Երբ մենք պատերազմական վիճակում ենք, բնական է, որ հակառակորդը փորձում է ճնշում գործադրել ոչ միայն Իրանի, այլև նրա հարևան բոլոր երկրների վրա, որպեսզի դրանք օգտագործի Թեհրանի դեմ գործողությունների համար»,– հայտարարեց նա:
Հոսեյնիի խոսքով` այստեղ Իրանը խնդիր է տեսնում ոչ թե Հայաստանի, այլ տարածաշրջանում ամերիկյան հնարավոր ներկայության մեջ:
«Եթե ամերիկյան ներկայությունն ապահովվի իրանական սահմանների մոտ, դա մեզ համար, իհարկե, անվտանգության սպառնալիք է ստեղծում։ Ուստի միանգամայն հասկանալի է, թե ինչու է Իրանը հարցեր ունենում TRIPP–ի վերաբերյալ»,– ասաց նա։
Ընդ որում, իրանագետն ընդգծեց, որ խոսքը ոչ թե նախագծի նկատմամբ Իրանի բացասական վերաբերմունքի, այլ դրա իրականացման կոնկրետ պայմանների մասին է: Առանցքային հարցերից մեկը նա համարում է նախագծի շուրջ պայմանավորվածությունների երկարաժամկետ բնույթը` հիշեցնելով, որ ավելի վաղ քննարկվել էին համաձայնագրի գործողության տարբեր ժամկետներ` 49-ից 99 տարի, ինչպես նաև ավելի կարճ և ավելի երկար տարբերակներ:
Հայաստանը կարող է փչացնել և՛ ՌԴ–ի, և՛ Իրանի հետ հարաբերությունները․ Սուսլով
«Չգիտենք` հետո ինչ է լինելու։ Չգիտենք` ինչ է լինելու 5, 10 կամ մի քանի տասնյակ տարի հետո։ Հայաստանը 20 տարի հետո նույն կերպ կարո՞ղ է վերահսկություն պահպանել տարածքների կամ ճանապարհի վրա։ Հենց այս պատճառներով էլ այսօր Իրանը շատ խորքային հարցեր ունի»,– բացատրեց Հոսեյնին։
Նա պնդեց` մինչ օրս Իրանը չի ստացել այդ հարցերի բավարար պատասխանները, որոնք թույլ կտային Թեհրանին վերջնական դիրքորոշում ձևավորել նախագծի վերաբերյալ:
«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ինհայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ինհրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Լրահոս
0