https://arm.sputniknews.ru/20260901/hajastany-karvogh-e-pchacnel-ev-rdi-ev-irani-het-haraberutjunnery-suslvov-106283630.html
Հայաստանը կարող է փչացնել և՛ ՌԴ–ի, և՛ Իրանի հետ հարաբերությունները․ Սուսլով
Հայաստանը կարող է փչացնել և՛ ՌԴ–ի, և՛ Իրանի հետ հարաբերությունները․ Սուսլով
Sputnik Արմենիա
Ռուս փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի վերջնական գլոբալ նպատակը մայրցամաքային ուժային բոլոր կենտրոնների մեկուսացումն է։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T23:59+0400
2026-09-01T23:59+0400
2026-09-01T23:59+0400
ռուսաստան
հայաստան
արևմուտք
թրամփի ուղի (tripp)
դմիտրի սուսլով
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106175671_0:0:1365:768_1920x0_80_0_0_dd7836ae356c43f76c3c743e20e84b78.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասը ԱՄՆ-ի և Եվրոպական միության համատեղ վերահսկողության ներքո որպես «միջանցք» օգտագործելը (խոսքը կոնկրետ TRIPP-ի և ընդհանուր առմամբ գլոբալ Միջին միջանցքի մասին է խմբ․) մասնատում է Եվրասիան, Իրանին կտրում է ոչ միայն Ռուսաստանից, այլև եվրասիական գլոբալ գործընթացների մեծ մասից։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ և քաղաքական մեկնաբան Դմիտրի Սուսլովը։Ռուսաստանի դեմ պայքարի համար Արևմուտքը տենդագին նոր գործիք է փնտրումՍուսլովի խոսքով` Հայաստանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը Ռուսաստանում թշնամական են գնահատում, քանի որ արևմտյան երկրների նպատակն է կտրել տարածաշրջանը ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ Իրանից։ Բացի այդ, ըստ նրա, Արևմուտքի համար տարածաշրջանին առնչվող սևեռուն նպատակ է այստեղ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելը. Վրաստանի հետ փորձերը ժամանակին արդյունք չտվեցին, և հիմա ակնհայտ է, որ նմանատիպ փորձեր են ձեռնարկվում Հայաստանի նկատմամբ։Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինան որպես գլխավոր գործիք կիրառելու խաղադրույքն աստիճանաբար չեզոքանում է, քանի որ ռուսական բանակն իրականում հաղթում է և առաջ է շարժվում մարտի դաշտում։ Փորձագետի խոսքով՝ մոտենում է այն պահը, երբ Ուկրաինան այլևս անհնար կլինի օգտագործել որպես Ռուսաստանի դեմ պայքարի ամենահզոր լծակ։ Բայց արևմտյան էլիտաները չեն պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատերազմից, քանի որ պետք է ինչ-որ բանի շուրջ համախմբվել։ Ուստի, Սուսլովի խոսքով, փնտրում են այլ գործիքներ և, ցավոք, գտնում են դրանք նախ ի դեմս Մոլդովայի, իսկ հիմա՝ նաև Հայաստանի։Հայաստանը գործիք է դառնումԻրականում այս միջանցքը՝ TRIPP նախագիծը, Սուսլովի խոսքով, մարմնավորում է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող լոգիստիկ ճանապարհի ստեղծման գաղափարը նրանց մրցակիցների՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության վերահսկողության ներքո։ «Հայաստանը իշխանությունն իր քայլերով ներգրավվում է այդ խաղում՝ մաս դառնալով գլոբալ նախագծին, միջանցքին, որը նախատեսված է ամբողջ Եվրասիան մասնատելու համար։ Եվ աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ամենակարևոր գործոնն է, քանի որ մենք հիմա ականատես ենք լինում ամբողջ Եվրասիայի համախմբման գլոբալ գործընթացին»,– ասում է Սուսլովը։Իրանը Հայաստանի հետ կապված սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն ունի. ԱրեշևԵվրասիական հիմնական երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ընդլայնում են համագործակցությունը։ Իսկ Հարավային Կովկասի օգտագործումը որպես լոգիստիկ միջանցք՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համատեղ վերահսկողության ներքո, կտրում է նրանց միմյանցից։ Այս նպատակը այսօր կարելի է անվանել Արևմուտքի երկարաժամկետ, գլոբալ շահ` ի տարբերություն կարճաժամկետ նպատակի, որը, ինչպես նշում է քաղաքագետը, Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանն օգտագործելով Ռուսաստանի և Իրանի համար առավելագույն լրացուցիչ բարդություններ ստեղծելն է։Այս նախագծին մասնակցելը Հայաստանին դարձնում է գործիք արտաեվրասիական ուժային կենտրոնների ձեռքում։ Եվ սա այն դեպքում, երբ երկրի տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական զարգացումը լիովին կախված են նրա եվրասիական աշխարհագրական դիրքից և հենց տեղական ուժային կենտրոնների հետ հարաբերություններից։ Չէ՞ որ այսօր հենց Ռուսաստանն ու Իրանն են եվրասիական հիմնական խաղացողները, որոնք միշտ աջակցել են Հայաստանին, և դա պատմական փաստ է։ Իսկ Հայաստանը, զարգացնելով «Թրամփի ուղին», միաժամանակ փչացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ։Հայաստանը կարող է կորցնել եվրասիական գործընկերների պաշտպանությունը և փոխարենը ոչինչ չստանալՍուսլովը նշում է` հիմա Ռուսաստանն առաջին հերթին զբաղված է ուկրաինական հակամարտությամբ, որն ընկալում է որպես Արևմուտքի գոյութենական պատերազմ ՌԴ-ի դեմ։ Պատերազմ, որը կորոշի երկրի ապագան, նրա դիրքը թե՛ Եվրասիայում, թե՛ աշխարհում։ Այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանի խոսքով, դա չի նշանակում, թե Ռուսաստանն ուրիշ ոչ մի բանով չի զբաղվում։ Կառուցվում է «Հյուսիս-հարավ» լոգիստիկ միջանցքը, որի դեմ էլ, ըստ էության, ԱՄՆ-ն և ԵՄ-ն զարգացնում են ամերիկյան TRIPP նախագիծը՝ Եվրասիան մասնատելու հույսով։Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն խորացնել հարաբերությունները ուժային մյուս կենտրոնների՝ Չինաստանի և Իրանի հետ։ Եվ դա արվում է ԱՄՆ-ի դիրքորոշման ֆոնին, որը զանազան դժբախտություններով է սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն շփվել Իրանի հետ՝ ընդհուպ մինչև դոլարային համակարգից անջատելը։ Փորձագետի կանխատեսմամբ՝ պարզ է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Պեկինը այս շանտաժին չեն տրվի։ Ավելին` բացի «Հյուսիս-հարավ» նախագծի ցամաքային հատվածից, Ռուսաստանն ընդլայնում է նաև դրա ծովային բաղադրիչը՝ Իրանի հետ ապրանքաշրջանառություն հաստատելով Կասպից ծովով։«Առաքելությունն անիրագործելի է». փորձագետը՝ Երևանի արտաքին քաղաքականության մասինՍուսլովն ընդգծում է` Երևանը հայտնվել է եվրասիական գործընկերների պաշտպանությունը կորցնելու և փոխարենը ոչինչ չստանալու վտանգի առջև։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106175671_213:0:1237:768_1920x0_80_0_0_fc7247dbe68a0438d872baf17f032be7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
ռուսաստան, հայաստան, արևմուտք, թրամփի ուղի (tripp), դմիտրի սուսլով, հեղինակներ, видео
ռուսաստան, հայաստան, արևմուտք, թրամփի ուղի (tripp), դմիտրի սուսլով, հեղինակներ, видео
Հայաստանը կարող է փչացնել և՛ ՌԴ–ի, և՛ Իրանի հետ հարաբերությունները․ Սուսլով
Ռուս փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի վերջնական գլոբալ նպատակը մայրցամաքային ուժային բոլոր կենտրոնների մեկուսացումն է։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասը ԱՄՆ-ի և Եվրոպական միության համատեղ վերահսկողության ներքո որպես «միջանցք» օգտագործելը (խոսքը կոնկրետ TRIPP-ի և ընդհանուր առմամբ գլոբալ Միջին միջանցքի մասին է խմբ․) մասնատում է Եվրասիան, Իրանին կտրում է ոչ միայն Ռուսաստանից, այլև եվրասիական գլոբալ գործընթացների մեծ մասից։
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ և քաղաքական մեկնաբան Դմիտրի Սուսլովը։
Ռուսաստանի դեմ պայքարի համար Արևմուտքը տենդագին նոր գործիք է փնտրում
Սուսլովի խոսքով`
Հայաստանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը Ռուսաստանում թշնամական են գնահատում, քանի որ արևմտյան երկրների նպատակն է կտրել տարածաշրջանը ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ Իրանից։ Բացի այդ, ըստ նրա, Արևմուտքի համար տարածաշրջանին առնչվող սևեռուն նպատակ է այստեղ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելը. Վրաստանի հետ փորձերը ժամանակին արդյունք չտվեցին, և հիմա ակնհայտ է, որ նմանատիպ փորձեր են ձեռնարկվում Հայաստանի նկատմամբ։
Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինան որպես գլխավոր գործիք կիրառելու խաղադրույքն աստիճանաբար չեզոքանում է, քանի որ ռուսական բանակն իրականում հաղթում է և առաջ է շարժվում մարտի դաշտում։ Փորձագետի խոսքով՝ մոտենում է այն պահը, երբ Ուկրաինան այլևս անհնար կլինի օգտագործել որպես Ռուսաստանի դեմ պայքարի ամենահզոր լծակ։ Բայց արևմտյան էլիտաները չեն պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատերազմից, քանի որ պետք է ինչ-որ բանի շուրջ համախմբվել։ Ուստի, Սուսլովի խոսքով, փնտրում են այլ գործիքներ և, ցավոք, գտնում են դրանք նախ ի դեմս Մոլդովայի, իսկ հիմա՝ նաև Հայաստանի։
«Իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ոչ միայն թույլ է տալիս իրեն օգտագործել որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, այլև ինքն է ցանկանում երկիրը նետել այն «հնոցը», որի թեժությունը պահպանում է եվրոպական պատերազմի կուսակցությունը։ Այդ նպատակով էլ բարձրացնում են ԵՄ-ին անդամակցելու թեմաները, մշտական բացահայտ խաղեր են ընթանում արևմտյան էլիտայի այն ներկայացուցիչների հետ, որոնք պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ, և հենց այդ պատճառով էլ պաշտոնական Երևանի թեթև ձեռքով զարգանում է այսպես կոչված «Թրամփի ուղու»՝ TRIPP նախագծի գաղափարը»,– նշում է քաղաքագետը։
Հայաստանը գործիք է դառնում
Իրականում այս միջանցքը՝ TRIPP նախագիծը, Սուսլովի խոսքով, մարմնավորում է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող լոգիստիկ ճանապարհի ստեղծման գաղափարը նրանց մրցակիցների՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության վերահսկողության ներքո։
«Հայաստանը իշխանությունն իր քայլերով ներգրավվում է այդ խաղում՝ մաս դառնալով գլոբալ նախագծին, միջանցքին, որը նախատեսված է ամբողջ Եվրասիան մասնատելու համար։ Եվ աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ամենակարևոր գործոնն է, քանի որ մենք հիմա ականատես ենք լինում ամբողջ Եվրասիայի համախմբման գլոբալ գործընթացին»,– ասում է Սուսլովը։
Եվրասիական հիմնական երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ընդլայնում են համագործակցությունը։ Իսկ Հարավային Կովկասի օգտագործումը որպես լոգիստիկ միջանցք՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համատեղ վերահսկողության ներքո, կտրում է նրանց միմյանցից։ Այս նպատակը այսօր կարելի է անվանել Արևմուտքի երկարաժամկետ, գլոբալ շահ` ի տարբերություն կարճաժամկետ նպատակի, որը, ինչպես նշում է քաղաքագետը, Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանն օգտագործելով Ռուսաստանի և Իրանի համար առավելագույն լրացուցիչ բարդություններ ստեղծելն է։
Այս նախագծին մասնակցելը Հայաստանին դարձնում է գործիք արտաեվրասիական ուժային կենտրոնների ձեռքում։ Եվ սա այն դեպքում, երբ երկրի տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական զարգացումը լիովին կախված են նրա եվրասիական աշխարհագրական դիրքից և հենց տեղական ուժային կենտրոնների հետ հարաբերություններից։ Չէ՞ որ այսօր հենց Ռուսաստանն ու Իրանն են եվրասիական հիմնական խաղացողները, որոնք միշտ աջակցել են Հայաստանին, և դա պատմական փաստ է։ Իսկ Հայաստանը, զարգացնելով «Թրամփի ուղին», միաժամանակ փչացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ։
Հայաստանը կարող է կորցնել եվրասիական գործընկերների պաշտպանությունը և փոխարենը ոչինչ չստանալ
Սուսլովը նշում է` հիմա Ռուսաստանն առաջին հերթին զբաղված է ուկրաինական հակամարտությամբ, որն ընկալում է որպես Արևմուտքի գոյութենական պատերազմ ՌԴ-ի դեմ։ Պատերազմ, որը կորոշի երկրի ապագան, նրա դիրքը թե՛ Եվրասիայում, թե՛ աշխարհում։ Այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանի խոսքով, դա չի նշանակում, թե Ռուսաստանն ուրիշ ոչ մի բանով չի զբաղվում։ Կառուցվում է «Հյուսիս-հարավ» լոգիստիկ միջանցքը, որի դեմ էլ, ըստ էության, ԱՄՆ-ն և ԵՄ-ն զարգացնում են ամերիկյան TRIPP նախագիծը՝ Եվրասիան մասնատելու հույսով։
Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն խորացնել հարաբերությունները ուժային մյուս կենտրոնների՝ Չինաստանի և Իրանի հետ։ Եվ դա արվում է ԱՄՆ-ի դիրքորոշման ֆոնին, որը զանազան դժբախտություններով է սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն շփվել Իրանի հետ՝ ընդհուպ մինչև դոլարային համակարգից անջատելը։ Փորձագետի կանխատեսմամբ՝ պարզ է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Պեկինը այս շանտաժին չեն տրվի։ Ավելին` բացի «Հյուսիս-հարավ» նախագծի ցամաքային հատվածից, Ռուսաստանն ընդլայնում է նաև դրա ծովային բաղադրիչը՝ Իրանի հետ ապրանքաշրջանառություն հաստատելով Կասպից ծովով։
«Ռուսաստանը չի արագացնում իր հեռացումը Հայաստանից կամ իր տնտեսական ներկայության կրճատումը՝ ի հեճուկս երկրի ներկայիս ղեկավարության որդեգրած կուրսի։ ՌԴ–ն հստակ գիտակցում է, որ իր հեռանալը միայն կարագացնի Հայաստանի վերածումը գործիքի՝ արտատարածաշրջանային և արտաեվրասիական արտաքին խաղացողների ձեռքում։ Մոսկվան նաև հասկացնում է, որ պաշտոնական Երևանի քաղաքականությունը հղի է բացասական հետևանքներով ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ երկրի անվտանգության տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։
Սուսլովն ընդգծում է` Երևանը հայտնվել է եվրասիական գործընկերների պաշտպանությունը կորցնելու և փոխարենը ոչինչ չստանալու վտանգի առջև։