00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
1 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAПремьер-министр Никол Пашинян на Международном космическом саммите (10 сентября 2026). Париж
Премьер-министр Никол Пашинян на Международном космическом саммите (10 сентября 2026). Париж - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2026
Բաժանորդագրվել
ՀՀ–ն նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների արտադրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:
ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան
Նրա խոսքով` 2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Արբանյակներից երկուսը լինելու են Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Ըստ ՀՀ վարչապետի` միաժամանակ պետք է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,–ասել է Փաշինյանը «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց տիեզերք արձակվեց HAYASAT-1-ը, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
Ըստ Փաշինյանի` Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։
«Արմսաթ-1»-ն ավարտում է առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլ. ԲՏԱ նախարարություն
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում Հայաստանը մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։
Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։
Լրահոս
0