https://arm.sputniknews.ru/20260216/hh-karavarutjuny-kajakci-hajrenakan-hajasat-2-arbanjaki-steghtsmany-mkhitarjan-98853415.html
ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան
ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի արժեք ունեն Հայաստանի համար։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T13:34+0400
2026-02-16T13:34+0400
2026-02-16T14:02+0400
«հայասաթ-1»
արբանյակ
մխիթար հայրապետյան
տիեզերք
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0a/73214202_0:0:1600:900_1920x0_80_0_0_87ebf94ff0de28e9c4cf2e94a9e65bd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման համար ՀՀ կառավարությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն` մասնավորապես, հարկային արտոնությունների ձևով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում նոր արբանյակի ստեղծման համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակը, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023 թվականի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով, սակայն առաքելությունն ավարտվել է 2025-ի ապրիլին։«Հայկական «Հայասաթ» արբանյակի մասին շատ նոր տեղեկություն չեմ կարող հայտնել։ Այն իր առաքելությունն ավարտեց 2025 թ. վերջին ամիսներին, և արդեն իսկ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին՝ Երկրի հեռավար դիտարկման տեսակի կամ տիեզերալուսանկարահանող արբանյակ ձեռքբերելու մասին»,– հայտարարեց նախարարը։Ըստ նրա` այստեղ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի արժեք ունեն Հայաստանի համար։Այդ իսկ պատճառով, ըստ նրա` «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման աշխատանքներում կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակությունը ցուցաբերելու «Բազունքի» գործընկերներին` հատկապես հարկային արտոնություններ տալու իմաստով։Նշենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ–1»–ն ավարտել է իր առաքելությունը 2025 թ. ապրիլի 28–ին։ Սա Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել էր Իսպանիայում (թեև Հայաստանի կառավարության պատվերով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0a/73214202_200:0:1400:900_1920x0_80_0_0_41b33f8b1b844cff06bb6e6904ae4f56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայասաթ-1» , արբանյակ, մխիթար հայրապետյան, տիեզերք, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
«հայասաթ-1» , արբանյակ, մխիթար հայրապետյան, տիեզերք, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան
13:34 16.02.2026 (Թարմացված է: 14:02 16.02.2026) Նախարարի խոսքով` «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի արժեք ունեն Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման համար ՀՀ կառավարությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն` մասնավորապես, հարկային արտոնությունների ձևով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով
Sputnik Արմենիայի այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում նոր արբանյակի ստեղծման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակը, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023 թվականի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով, սակայն առաքելությունն
ավարտվել է 2025-ի ապրիլին։
«Հայկական «Հայասաթ» արբանյակի մասին շատ նոր տեղեկություն չեմ կարող հայտնել։ Այն իր առաքելությունն ավարտեց 2025 թ. վերջին ամիսներին, և արդեն իսկ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին՝ Երկրի հեռավար դիտարկման տեսակի կամ տիեզերալուսանկարահանող արբանյակ ձեռքբերելու մասին»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` այստեղ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի արժեք ունեն Հայաստանի համար։
«Այս արբանյակները մեր երկրի համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ են և անգնահատելի արժեք ունեն գիտության, հետազոտության և նորարարության իմաստով` Հայաստանի ներսում սեփական կարողություններով, գիտելիքներով արբանյակ նախագծելու և գործարկելու իմաստով, սակայն ֆունկցիոնալ առումով հասկանալի է, որ դեռևս ոլորտը զարգացման երկար ճանապարհ պետք է անցնի` առավել մեծ ամբիցիաներ իր առջև դնելու համար»,– ասաց Հայրապետյանը։
Այդ իսկ պատճառով, ըստ նրա` «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման աշխատանքներում կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակությունը ցուցաբերելու «Բազունքի» գործընկերներին` հատկապես հարկային արտոնություններ տալու իմաստով։
Նշենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ–1»–ն
ավարտել է իր առաքելությունը 2025 թ. ապրիլի 28–ին։ Սա Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել էր Իսպանիայում (թեև Հայաստանի կառավարության պատվերով)։