https://arm.sputniknews.ru/20260909/tvogh-adrbejany-chmtahvogvi-hajkakan-aek-i-ghekavary-pataskhanel-e-alievi-hajtararutjunnerin-106622992.html
«Թող Ադրբեջանը չմտահոգվի». Հայկական ԱԷԿ–ի ղեկավարը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
«Թող Ադրբեջանը չմտահոգվի». Հայկական ԱԷԿ–ի ղեկավարը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
Sputnik Արմենիա
Վերանորոգման աշխատանքների այն ծավալը, որը Եվրոպայում իրականացվում է մի քանի տարի, Հայկական ԱԷԿ-ում կատարել են 5 ամսում։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T12:26+0400
2026-09-09T12:26+0400
2026-09-09T12:32+0400
ատոմակայան
մոդուլային ատոմակայան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
էդուարդ մարտիրոսյան
իլհամ ալիև
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/72/21857259_0:0:1600:901_1920x0_80_0_0_43358949d85140ae63a63c71d56cf2b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը չպետք է Հայկական ԱԷԿ-ի վիճակով ավելի շատ մտահոգվի, քան ինքը՝ Հայաստանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։Նա նշեց, որ վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ իրեն հայտնել են, որ նման ծավալի աշխատանքների համար շուրջ 6 տարի կպահանջվեր։Մարտիրոսյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայկական ԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները բարձր գնահատական կստանան ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչների կանոնավոր այցելությունների ժամանակ։Նշենք, որ ԱԷԿ-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունների ֆոնին։ Օգոստոսի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի վտանգ կա: Ալիևի խոսքով՝ Բաքուն պատրաստ է Հայաստանին տրամադրել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»՝ նման սցենարից խուսափելու համար։2027–ին Հայկական ԱԷԿ–ի պարապուրդը կկրճատվի 3 անգամ՝ տևելով 55 օր. ՄարտիրոսյանԱյս հայտարարությունները մեկնաբանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետն ամրագրված է միջազգային մակարդակով։Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ԲԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։Այս տարի մեկնարկել է այդ աշխատանքների երկրորդ փուլը։ Մասնավորապես, կայանում նախատեսված է փոխարինել պատասխանատու սպառողների հովացման համակարգը։ Նախագծի իրականացման համար շրջանակային համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։Հայաստանը կարող է վերագտնել էլեկտրաէներգիա արտահանող երկրի դերը. Մարջանյանը՝ ԱԷԿ-ի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/72/21857259_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8f0a6d94c27b23ad4c6793678b74cdfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էդուարդ մարտիրոսյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էդուարդ մարտիրոսյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական
«Թող Ադրբեջանը չմտահոգվի». Հայկական ԱԷԿ–ի ղեկավարը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
12:26 09.09.2026 (Թարմացված է: 12:32 09.09.2026) Վերանորոգման աշխատանքների այն ծավալը, որը Եվրոպայում իրականացվում է մի քանի տարի, Հայկական ԱԷԿ-ում կատարել են 5 ամսում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը չպետք է Հայկական ԱԷԿ-ի վիճակով ավելի շատ մտահոգվի, քան ինքը՝ Հայաստանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«Ատոմակայանի վիճակի համար առաջին պատասխանատուները Հայաստանի կառավարությունն է և ես՝ որպես դրա ղեկավար։ Թող ինչ-որ մեկը ցույց տա ինձ մեկ այլ կայան, որտեղ արդիականացման հետ կապված 20 խոշոր միջոցառում է իրականացվել 153 օրում», – ասել է Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ իրեն հայտնել են, որ նման ծավալի աշխատանքների համար շուրջ 6 տարի կպահանջվեր։
Մարտիրոսյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայկական ԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները բարձր գնահատական կստանան ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչների կանոնավոր այցելությունների ժամանակ։
Նշենք, որ ԱԷԿ-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունների ֆոնին։ Օգոստոսի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի վտանգ կա: Ալիևի խոսքով՝ Բաքուն պատրաստ է Հայաստանին տրամադրել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»՝ նման սցենարից խուսափելու համար։
Այս հայտարարությունները մեկնաբանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետն ամրագրված է միջազգային մակարդակով։
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ԲԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Այս տարի մեկնարկել է այդ աշխատանքների երկրորդ փուլը։ Մասնավորապես, կայանում նախատեսված է փոխարինել պատասխանատու սպառողների հովացման համակարգը։ Նախագծի իրականացման համար շրջանակային համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։