https://arm.sputniknews.ru/20260909/2027-in-hajkakan-aeki-parapurdy-kkrtshatvi-3-angam-tevelvov-55-or-martirvosjan-106622241.html
2027–ին Հայկական ԱԷԿ–ի պարապուրդը կկրճատվի 3 անգամ՝ տևելով 55 օր. Մարտիրոսյան
2027–ին Հայկական ԱԷԿ–ի պարապուրդը կկրճատվի 3 անգամ՝ տևելով 55 օր. Մարտիրոսյան
Sputnik Արմենիա
Ամբողջությամբ փոխարինվել է ատոմակայանի հովացման համակարգը, ինչպես նաև կայանը բարձրավոլտ ցանցին միացնող բաշխիչ սարքավորումը։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T12:05+0400
2026-09-09T12:05+0400
2026-09-09T12:33+0400
ատոմակայան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
էդուարդ մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896828_0:152:1600:1052_1920x0_80_0_0_f83fcb1c9442115aa09f0b5a15ff525a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վերանորոգման աշխատանքների ընթացքում Հայկական ԱԷԿ–ում փոխարինվել է կայանի հիմնական հանգույցների հովացման համակարգը, ինչպես նաև վերանորոգվել կամ փոխարինվել են մոտ 20 այլ հանգույցներ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։Բացի այդ, ավարտվել է կայանը Հայաստանի բարձրավոլտ ցանցին միացնող նոր բաց բաշխիչ սարքավորման կառուցումը։ Ծավալուն աշխատանքների պատճառով այս տարի կայանի աշխատանքը դադարեցվել է 153 օրով, այն դեպքում, երբ սովորական պլանային վերանորոգումը 45-50 օր է կազմում։ Այժմ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով։Հովացման աշտարակներից մեկի վերանորոգումն ամբողջությամբ ավարտվել է, իսկ երկրորդի աշխատանքներն ավարտին են մոտենում։ Մարտիրոսյանի խոսքով՝ դա չի խանգարում, որ կայանն աշխատի ողջ հզորությամբ։Հայաստանը կարող է վերագտնել էլեկտրաէներգիա արտահանող երկրի դերը. Մարջանյանը՝ ԱԷԿ-ի մասինՄիաժամանակ շարունակվում է ռեակտորի տեխնիկական վիճակի գնահատումը։ Դրա կմախքի մետաղի նմուշները ուղարկվել են Ռուսաստան՝ վերլուծության համար: Մասնագետները պետք է որոշեն նեյտրոնային ճառագայթման ազդեցության պատճառով մետաղի մաշվածության աստիճանը: Արդյունքները կօգնեն գնահատել, թե որքան կարելի է երկարացնել էներգաբլոկի շահագործման ժամկետը։Այժմ դրա շահագործման ժամկետը սահմանվել է մինչև 2036 թվականը, սակայն քննարկվում է ևս տասը տարով՝ մինչև 2046 թվականը, այն երկարաձգելու հնարավորությունը։ Նախնական գնահատականներով` Ռուսաստանում ուսումնասիրությունները երկու-երեք ամիս կտևեն: Դրանց մասնակցում են «Գիդրոպրես» փորձառու կոնստրուկտորական բյուրոն, «Կուրչատովսկի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը և այլ կազմակերպություններ:2027 թվականին Հայկական ատոմակայանի աշխատանքը նախատեսվում է դադարեցնել մոտավորապես 55 օրով: Այդ ընթացքում պետք է իրականացվի վառելիքի բեռնում և կատարվեն ընթացիկ աշխատանքները: Մեծածավալ վերանորոգումներ նախատեսված չեն:Հայաստանը կարող է վերագտնել էլեկտրաէներգիա արտահանող երկրի դերը. Մարջանյանը՝ ԱԷԿ-ի մասինՀայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896828_0:0:1424:1068_1920x0_80_0_0_ca33079c86a56eac4d4c16c6db0bc89e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էդուարդ մարտիրոսյան
ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էդուարդ մարտիրոսյան
2027–ին Հայկական ԱԷԿ–ի պարապուրդը կկրճատվի 3 անգամ՝ տևելով 55 օր. Մարտիրոսյան
12:05 09.09.2026 (Թարմացված է: 12:33 09.09.2026) Ամբողջությամբ փոխարինվել է ատոմակայանի հովացման համակարգը, ինչպես նաև կայանը բարձրավոլտ ցանցին միացնող բաշխիչ սարքավորումը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վերանորոգման աշխատանքների ընթացքում Հայկական ԱԷԿ–ում փոխարինվել է կայանի հիմնական հանգույցների հովացման համակարգը, ինչպես նաև վերանորոգվել կամ փոխարինվել են մոտ 20 այլ հանգույցներ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Բացի այդ, ավարտվել է կայանը Հայաստանի բարձրավոլտ ցանցին միացնող նոր բաց բաշխիչ սարքավորման կառուցումը։ Ծավալուն աշխատանքների պատճառով այս տարի կայանի աշխատանքը դադարեցվել է 153 օրով, այն դեպքում, երբ սովորական պլանային վերանորոգումը 45-50 օր է կազմում։ Այժմ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով։
Հովացման աշտարակներից մեկի վերանորոգումն ամբողջությամբ ավարտվել է, իսկ երկրորդի աշխատանքներն ավարտին են մոտենում։ Մարտիրոսյանի խոսքով՝ դա չի խանգարում, որ կայանն աշխատի ողջ հզորությամբ։
Միաժամանակ շարունակվում է ռեակտորի տեխնիկական վիճակի գնահատումը։ Դրա կմախքի մետաղի նմուշները ուղարկվել են Ռուսաստան՝ վերլուծության համար: Մասնագետները պետք է որոշեն նեյտրոնային ճառագայթման ազդեցության պատճառով մետաղի մաշվածության աստիճանը: Արդյունքները կօգնեն գնահատել, թե որքան կարելի է երկարացնել էներգաբլոկի շահագործման ժամկետը։
Այժմ դրա շահագործման ժամկետը սահմանվել է մինչև 2036 թվականը, սակայն քննարկվում է ևս տասը տարով՝ մինչև 2046 թվականը, այն երկարաձգելու հնարավորությունը։ Նախնական գնահատականներով` Ռուսաստանում ուսումնասիրությունները երկու-երեք ամիս կտևեն: Դրանց մասնակցում են «Գիդրոպրես» փորձառու կոնստրուկտորական բյուրոն, «Կուրչատովսկի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը և այլ կազմակերպություններ:
2027 թվականին Հայկական ատոմակայանի աշխատանքը նախատեսվում է դադարեցնել մոտավորապես 55 օրով: Այդ ընթացքում պետք է իրականացվի վառելիքի բեռնում և կատարվեն ընթացիկ աշխատանքները: Մեծածավալ վերանորոգումներ նախատեսված չեն:
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։