00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
1 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ են թանկանում բենզինն ու հեղուկ գազը. տնտեսագետի մեկնաբանությունը

© Unsplash / engin akyurtԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2026
Բաժանորդագրվել
1 տարվա ընթացքում բենզինը ՀՀ–ում թանկացել է 11 %–ով, դիզվառելիքը` 25, հեղուկ գազը` 23.6 %–ով։ Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հեղուկ վառելիքի թանկացման 2 հիմնական վարկած է առաջ քաշել։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում բենզինի գնի բարձրացումը 2 հիմնական պատճառ ունի. համաշխարհային միտումներն ու ՀՀ կառավարության հետ «համագործակցությունը»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով վառելիքի վերջին շրջանի թանկացումները։
«Վաճառողը պարտավոր է կանխատեսում իրականացնել և այնքան բարձրացնել վաճառքի գինը, որ հետագա ձեռքբերման մեջ խնդիր չունենա։ Սա սովորական պայմաններում դասական տնտեսագիտական կանոն է։ Բայց, հաշվի առնելով, որ բորսայում գնային տատանումները Հայաստանում վաճառվող բենզինի ինքնարժեքի վրա ներկա պահին շատ փոքր ազդեցություն են ունեցել, ապա կարող ենք ասել, որ ավելի շատ ուղղակի գործարարներն են զգուշավորություն դրսևորել ու ավելացնել սակագները»,– նկատում է Սարգսյանը։
Հետևաբար, տնտեսագետն ավելի շատ հակված է երկրորդ վարկածին. պետությունը կարող է համաձայնության գալ սակագների բարձրացման շուրջ։
Այս տարբերակը, նրա համոզմամբ, երկու կողմին էլ ձեռնտու է։ Տնտեսվարողը ստանում է հավելյալ շահույթ, պետությունը` հավելյալ հարկ։
«ՀՀ կառավարությունը նախընտրական ժամանակահատվածում սոցիալական պարտավորվածություններ է ստանձնել, որոնք հիմա արդեն չի կարողանում իրագործել։ Այսինքն` պետությունը մասնավորի հետ պայմանավորվում է բենզինի գնի բարձրացման շուրջ։ Իսկ այդպիսի շուկաներում շատ հեշտ է պայմանավորվածություն ձեռք բերելը, քանի որ այդ շուկայում հիմնականում մի քանի խաղացողներ կան։ Այսինքն` կա մեկ առաջնային շուկա, դա ներկրողներն են, երկրորդային շուկայում արդեն վերավաճառողներն են` լիցքավորման կայանները»,– պարզաբանում է Սարգսյանը։
Իսկ քանի որ բենզինի շուկայում խաղացողները հիմնականում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններն են, նրանց միջև ցանկացած պայմանավորվածության կասկած, չհիմնավորված գնային աաջարկ, պետք է որ ուսումնասիրության առարկա դառա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։ Այդ պարագայում տնտեսվարողները պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը, այլապես կտուգանվեն։ Հենց այս հանգամանքն էլ, Նաիրի Սարգսյանի խոսքով, հիմնավորում է իր այն կասկածը, որ առանց պետական մակարդակի մասնակցության բենզինի շուկայում նման համաժամանակյա թանկացում հնարավոր չէր լինի։

«Եթե պետությունը ինքն է որոշում, որ վառելիքի շուկայում կասկածելի ցածր են սակագները, նշանակում է, որ ինքը է համաձայնության մեջ է, կարող է դրանց մաս կազմել (նկատի ունի ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի` 2023թ–ի մայիսի 30–ին արած հայտարարությունը–խմբ.)։ Այսինքն` մենք իրավունք ունենք գոնե օբյեկտիվ կասկած ունենալու, որ էստեղ կան պայմանավորվածություններ»,– ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2026թ. օգոստոսին 2025թ. օգոստոսի նկատմամբ բենզինի գինը ՀՀ–ում բարձրացել է 11 %–ով, դիզելային վառելիքինը` 25, իսկ հեղուկ գազինը` 23.6 %–ով։
Հայաստանյան լցակայաններում այսօր բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 550-560 դրամով, պրեմիումը` 570-580, իսկ հեղուկ գազը` 230–240 դրամ։
Նշված ժամանակահատվածում դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի համեմատ ավելացել է 20 դրամով:
Նշենք, որ նավթի Brent տեսակի 1 բարելի գինը 2026 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ տատանվում է 95–97 դոլարի սահմաններում։ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այն 65–75 դոլարի սահմաններում էր։
Լրահոս
0