https://arm.sputniknews.ru/20260904/hhum-ogvostvosin-benzini-dizvareliqi-u-meqenaneri-gazi-gnern-atshel-en-vitshakagrutjun-106464945.html
ՀՀ–ում օգոստոսին սննդի, բենզինի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն
ՀՀ–ում օգոստոսին սննդի, բենզինի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Միրգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T12:59+0400
2026-09-04T12:59+0400
2026-09-11T21:32+0400
գներ
գնաճ
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/03/100603404_132:0:1280:646_1920x0_80_0_0_8153369eaf391ca9e1456fcad734bbfb.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 4.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2%: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Նշված ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ:2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ գների ամենից մեծ աճն արձանագրվել է կաթնամթերք ու պանիր` 11.8 %, օղի` 11%, միս` 10.8% և միրգ` 10.5%, ապրանքախմբերում։ Գների մեծ աճ է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` ձու` 27.4%, տավարի միս` 22.6%, գառան, ոչխարի միս` 15.5 %, կակաո` 18.2%։ Գները նվազել են թարմ իշխան ձկան` 12.7 %, բրնձի` 4.7%, լոբու` 4.5%, ոսպի` 3.2 % դեպքում։ Միրգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ Ամենից մեծ գնանկումը եղել է ծիրանի` 46.4 %, կանաչ լոբու` 43.5, լոլիկի` 39.9 %, կարտոֆիլի` 34.5 %, պղպեղի` 33 %, դեղձի` 31.2 %, վարունգի` 30.4 % դեպքում։ Գներն անհամեմատ բարձր են եղել մանդարինի դեպքում (21.2 %)։Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» այս տարվա մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում` միրգ–բանջարեղենի արտահանումը Ռուսաստան։ Արդյունքում, չարտահանված ապրանքների մեծ ծավալները հայ տնտեսվարողները ստիպված էին իրացնել հիմնականում տեղական շուկաներում։Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում սակագներն աճել են 2.8%–ով:Այս տարվա օգոստոսին բենզինի գները բարձրացել են 11 %–ով, դիզելային վառելիքինը` 25 %–ով, իսկ հեղուկ ածխաջրածիններինը (բութան, պրոպան և այլն)` 23.6 %–ով։ Նշենք, որ այս պահին հայաստանյան լցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 550 դրամով, իսկ պրեմիումը` 580 դրամով։ Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա օգոստոսին գինը կազմել է 230–240 դրամ։ 2026թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 365.5 դրամ (2025թ. օգոստոսին այն կազմել է 383.2 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/03/100603404_276:0:1142:650_1920x0_80_0_0_745b1e33750582864a6fc1d970fb4473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
ՀՀ–ում օգոստոսին սննդի, բենզինի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն
12:59 04.09.2026 (Թարմացված է: 21:32 11.09.2026) Միրգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 4.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2%: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ:
2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ գների ամենից մեծ աճն արձանագրվել է կաթնամթերք ու պանիր` 11.8 %, օղի` 11%, միս` 10.8% և միրգ` 10.5%, ապրանքախմբերում։
Գների մեծ աճ է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` ձու` 27.4%, տավարի միս` 22.6%, գառան, ոչխարի միս` 15.5 %, կակաո` 18.2%։ Գները նվազել են թարմ իշխան ձկան` 12.7 %, բրնձի` 4.7%, լոբու` 4.5%, ոսպի` 3.2 % դեպքում։
Միրգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ Ամենից մեծ գնանկումը եղել է ծիրանի` 46.4 %, կանաչ լոբու` 43.5, լոլիկի` 39.9 %, կարտոֆիլի` 34.5 %, պղպեղի` 33 %, դեղձի` 31.2 %, վարունգի` 30.4 % դեպքում։ Գներն անհամեմատ բարձր են եղել մանդարինի դեպքում (21.2 %)։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» այս տարվա մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում`
միրգ–բանջարեղենի արտահանումը Ռուսաստան։ Արդյունքում, չարտահանված ապրանքների մեծ ծավալները հայ տնտեսվարողները ստիպված էին իրացնել հիմնականում տեղական շուկաներում։
Կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 2.4%–ով: Այս շուկայում կրկին առաջատարը ոսկերչական զարդերն են, որտեղ գները աճել են 25.3 %–ով, իսկ ամենից մեծ նվազումն արձանագրվել է սիրողական այգեգործության բնագավառում` 12.6 %։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում սակագներն աճել են 2.8%–ով:
Այս տարվա օգոստոսին բենզինի գները բարձրացել են 11 %–ով, դիզելային վառելիքինը` 25 %–ով, իսկ հեղուկ ածխաջրածիններինը (բութան, պրոպան և այլն)` 23.6 %–ով։
Նշենք, որ այս պահին հայաստանյան լցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 550 դրամով, իսկ պրեմիումը` 580 դրամով։ Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա օգոստոսին գինը կազմել է 230–240 դրամ։
2026թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 365.5 դրամ (2025թ. օգոստոսին այն կազմել է 383.2 դրամ):