00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
1 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«ԴԱՀԿ–ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում»․ ԱԺ–ի դիմաց բողքի ակցիա է

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2026
Բաժանորդագրվել
Խնդիրներն ակցիայի մասնակիցների համար քանի ուղղությամբ են են խնդրահարույց։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հայտնված մի շարք քաղաքացիներ ՝ պահանջելով արդար ֆինանսական քաղաքականություն բոլորի համար։
Նրանք ձեռքերում պահում են «ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Միացի՛ր», «Սա մեր վերջին հույսն է» և այլ գրվածքներով պաստառներ։
«Մենք այսօր կարևոր փաստաթղթով ենք եկել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ենք դիմել բանկերի և վարկային կազմակերպությունների, ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներման հետ կապված։ Պաշտոնական գրությամբ ստացել ենք իրենց ողջույնի խոսքն ու աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության առաջնորդ, քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արսեն Սարգսյանը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պետությունը հայտարարի ամբողջական համաներում՝ ամբողջությամբ զրոյացնելով կուտակված բոլոր տույժերն ու կատարողական ծախսերը, քանի որ շատ քաղաքացիների բանկային հաշիվներն ու քարտերն արգելափակված են, ինչը դժվարացնում է նրանց կյանքը։
Խոսքը պարեկային ծառայության, ինչպես նաև «կարմիր գծերի» չվճարման տուգանքների ու ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող լրացուցիչ տույժերի, բանկային ու վարկային տոկոսների և տույժերի մասին է։
ԴԱՀԿ-ի հետ խնդիրների դեպքում գումարներն այլևս չեն սառեցվի բանկային հաշիվներում. Մինասյան
Պարեկային ծառայության (նախկինում ճանապարհային ոստիկանությունը-խմբ․) տուգանքներն այս առումով ամենատարածվածն է քաղաքացիների շրջանում։ Խոսքը արագության գերազանցման, կարմիր լույսի տակով անցնելու, հոծ գիծը խախտելու կամ այլ խախտումների համար նշանակված տուգանքների մասին է, որոնք ժամանակին չեն վճարվել, ինչի պատճառով էլ գործը փոխանցվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (նախկին ԴԱՀԿ-խմբ․)։ Նույնը վերաբերում է նաև Երևանում «կարմիր գծերի» համար չվճարված տուգանքներին։
ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող «կատարողական ծախսերն» էլ լրացուցիչ տույժեր են ենթադրում, քանի որ երբ հարցը հասնում է այդ կառույցին, ապա բուն տուգանքին գումարվում է նաև հարկադիր կատարողի կատարողական ծախսերը։ Սովորաբար դա լինում է բուն պարտքի մինչև 20%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2500 դրամը։
Ծառայողը նույնիսկ հրազեն գործադրելու իրավունք ունի. ՀԿԾ պարզաբանումը Ֆիրդուսիի դեպքով
Բացի պետական տուգանքներից, նշված նախաձեռնությունը պահանջում է անդրադառնալ նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների վրա դրվող բարձր տոկոսներին, որոնց չգանձման պատճառով բանկերը դարձյալ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` քաղաքացիների հաշիվների վրա կալանք դնելով։
Ակցիայի մասնակիցներից մեկը, որը «Յանդեքսի» առաքիչ-վարորդ է, մի քանի անգամ պատվերը կատարելու համար կանգնել է երկրորդ շարքում, քանի որ այլ տեղ չի եղել։ Այդպիսով տուգանքներ են կուտակվել։ Բացի այդ, մեքենայով վթարի է ենթարկվել արդեն մի քանի տարի է, բայց այնուամենայնիվ, ամեն տարի գույքահարկը պետք է վճարվի։
Իրեն հայտնել են, որ պետք է հարկադիրի տուգանքները վճարի, որպեսզի գույքահարկը չվճարի այլևս։ Սկզբում նշել են, որ տուգանքը կազմում է 300 000 դրամ, այնուհետև այն աճել է 1,3 մլն-ի, ապա 1,8 մլն-ի։ Վարորդը նաև դժգոհեց, որ իր թոշակից էլ են պահումներ արվում արդեն տևական ժամանակ է, բանկերից էլ չի կարողանում որևէ գումար վերցնել։ Նա նշեց, որ տան միակ աշխատողն ինքն է. կինը հիվանդ է, չի աշխատում։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ 98 000 դրամ պարտք ունի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։ Վստահեցրեց՝ իրենը չի այդ գումարը։
«Ընկերուհիս խնդրեց, իր համար իմ անունով վարկ վերցրի, բայց հիմա ինքը չի կարողանում վճարել, ես էլ ի վիճակի չեմ վճարել, ու ԴԱՀԿ-ում եմ հայտնվել։ Թոշակառու կին եմ, քիչ եմ ստանում, ու կա՛մ պետք է դեղ առնեմ, կա՛մ հաց։ Ուզում եմ, որ այդ 98 000-ը «ջրվի», ես էլ կարողանամ ապրել։ 2 ամիս թոշակիցս 15000-ական դրամ պահում է արվել արդեն։ Դիմել եմ ընկերուհուս, բայց ինքն էլ ի վիճակի չէ վճարել»,- ասաց կինը։
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին ընդհանուր համաներում անել բոլոր քաղաքացիների համար` առանց տարանջատման։
Ակցիայի ավարտին Արսեն Սարգսյանը հայտարարեց՝ իրենք ԱԺ-ին ներկայացնելու համար օրենսդրական նախագիծ են մշակել։ Սարգսյանը և ևս 2 մարդ մտան ԱԺ՝ հանդիպելու խոսնակ Ռուբեն Ռուբինյանի օգնականի հետ և ներկայացնելու իրենց նախագիծը։
Լրահոս
0