https://arm.sputniknews.ru/20230113/tsarajvoghy-nujnisk-hrazen-gvortsadrelu-iravunq-uni-hkts-parzabanumy-firdusii-depqvov-53792119.html
Ծառայողը նույնիսկ հրազեն գործադրելու իրավունք ունի. ՀԿԾ պարզաբանումը Ֆիրդուսիի դեպքով
Ծառայողը նույնիսկ հրազեն գործադրելու իրավունք ունի. ՀԿԾ պարզաբանումը Ֆիրդուսիի դեպքով
Sputnik Արմենիա
Ֆիրդուսում հարկադիր կատարողները կոտրել են բնակիչներից մեկին պատկանող բնակարանի և ավտոտնակի դռները։ 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T16:54+0400
2023-01-13T16:54+0400
2023-01-13T17:00+0400
ֆիրդուսի
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
հրազեն
պարզաբանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53781959_0:14:1601:914_1920x0_80_0_0_2ce6ad2e9557cb301f33cdf3862bbcb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հարկադիր կատարումն ապահովող ծառայողն իր կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում հրազեն գործադրելու իրավունք ունի։ Այս մասին ասվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած պարզաբանման մեջ։Հայտնել ենք, որ այսօր Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել են պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։Ծառայության այս գործողությունները զայրացրել էին տեղի բնակիչներին։Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հղում անելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43․1․-րդ հոդվածին, նշում է, որ հարկադիր կատարողն իր ծառայության ընթացքում իրավունք ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով, մուտք գործել։Հիշեցնենք` հարկադիր կատարողների կողմից այսօր Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են գործողություններ՝ ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։
ֆիրդուսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53781959_31:0:1364:1000_1920x0_80_0_0_99a8500acfd8636c103b885ebeee523e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիրդուսի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ), հրազեն, պարզաբանում
ֆիրդուսի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ), հրազեն, պարզաբանում
Ծառայողը նույնիսկ հրազեն գործադրելու իրավունք ունի. ՀԿԾ պարզաբանումը Ֆիրդուսիի դեպքով
16:54 13.01.2023 (Թարմացված է: 17:00 13.01.2023) Ֆիրդուսում հարկադիր կատարողները կոտրել են բնակիչներից մեկին պատկանող բնակարանի և ավտոտնակի դռները։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հարկադիր կատարումն ապահովող ծառայողն իր կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում հրազեն գործադրելու իրավունք ունի։ Այս մասին ասվում է Հարկադիր կատարումն ապահովող
ծառայության տարածած պարզաբանման մեջ։
Հայտնել ենք, որ այսօր Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել են պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։
Ծառայության այս գործողությունները զայրացրել էին տեղի բնակիչներին։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հղում անելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43․1․-րդ հոդվածին, նշում է, որ հարկադիր կատարողն իր ծառայության ընթացքում իրավունք ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով, մուտք գործել։
««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հարկադիր կատարողների կողմից այսօր
Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են գործողություններ՝ ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։