https://arm.sputniknews.ru/20260908/voch-mi-dram-hark-chi-taqcvel-levvon-qvocharjany-ynkerutjunneri-kaparaknqman-masin-106582943.html
Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել․ Լևոն Քոչարյանը՝ ընկերությունների կապարակնքման մասին
Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել․ Լևոն Քոչարյանը՝ ընկերությունների կապարակնքման մասին
Sputnik Արմենիա
Այսօր տեղի ունեցող գործընթացներից տուժում է սովորական, շարքային քաղաքացին, որը մնում է առանց աշխատանքի՝ անորոշության մեջ։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T12:01+0400
2026-09-08T12:01+0400
2026-09-08T14:01+0400
ռոբերտ քոչարյան
տեսանյութեր
տեսանյութ
հարկեր
լևոն քոչարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106580825_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0876146ced5fcaa58ca7e04e8979f8d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Տարբեր ընկերություններ կապարակնքվել են Քոչարյանների ընտանիքին իբրև թե ավելի ցավեցնելու, արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Քոչարյանն ընդգծեց՝ բիզնեսների փակումն ընդհանրապես որևէ կերպ հասկանալի և ընդունելի չէ։«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը հավելեց՝ նախկինում, եթե խնդիրներ էին լինում, գույքի վրա կալանք էր դրվում, սակայն բիզնեսները շարունակում էին աշխատել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացի ժամանակ, այսպես ասած, նոր մոտեցում որդեգրվեց ու սկսեցին նաև կոնկրետ ընկերություններ փակվել։«Նախկինում շարքային հարյուր հազարավոր քաղաքացիներ շարունակում էին աշխատել, իրենց ապրուստը վաստակել, իրենց վարկերը սպասարկել։ Հիմա ինչի՞ ենք ականատես․ քաղաքական այս հետապնդումներից տուժում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին, այլև շարքային քաղաքացին է տուժում, որովհետև չկա աշխատանք և կա անորոշություն»,- նշեց Խամոյանը։Նա նշեց` անհասկանալի է, թե ինչ իրավական հիմնավորումներով են բիզնեսները կապարակնքվել, այս մասով հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին և պատասխաններ է ակնկալում։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106580825_72:0:1512:1080_1920x0_80_0_0_0c562287401249f8593e1b2d6e4f8490.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, հարկեր, լևոն քոչարյան
ռոբերտ քոչարյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, հարկեր, լևոն քոչարյան
Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել․ Լևոն Քոչարյանը՝ ընկերությունների կապարակնքման մասին
12:01 08.09.2026 (Թարմացված է: 14:01 08.09.2026) Այսօր տեղի ունեցող գործընթացներից տուժում է սովորական, շարքային քաղաքացին, որը մնում է առանց աշխատանքի՝ անորոշության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Տարբեր ընկերություններ կապարակնքվել են Քոչարյանների ընտանիքին իբրև թե ավելի ցավեցնելու, արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Քոչարյանն ընդգծեց՝ բիզնեսների փակումն ընդհանրապես որևէ կերպ հասկանալի և ընդունելի չէ։
«Եթե ունեն ինչ-որ խնդիր, հարկային ստուգումներ, դրանք ինչ-որ կերպ չեն խանգարում բիզնես գործունեությունը։ Նույնիսկ այդ մասով ոչ մի խնդիր բիզնես գործունեությունները չունեն, իսկ մնացածը տեղավորվում է արհեստական խոչընդոտ ստեղծելու, իրենց մտածելով ավելի ցավեցնելու, խնդիր ստեղծելու տրամաբանության մեջ։ Օրենքի տեսանկյունից սա կատարյալ ապօրինի որոշում է»,- ասաց Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը հավելեց՝ նախկինում, եթե խնդիրներ էին լինում, գույքի վրա կալանք էր դրվում, սակայն բիզնեսները շարունակում էին աշխատել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացի ժամանակ, այսպես ասած, նոր մոտեցում որդեգրվեց ու սկսեցին նաև կոնկրետ ընկերություններ փակվել։
«Նախկինում շարքային հարյուր հազարավոր քաղաքացիներ շարունակում էին աշխատել, իրենց ապրուստը վաստակել, իրենց վարկերը սպասարկել։ Հիմա ինչի՞ ենք ականատես․ քաղաքական այս հետապնդումներից տուժում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին, այլև շարքային քաղաքացին է տուժում, որովհետև չկա աշխատանք և կա անորոշություն»,- նշեց Խամոյանը։
Նա նշեց` անհասկանալի է, թե ինչ իրավական հիմնավորումներով են բիզնեսները կապարակնքվել, այս մասով հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին և պատասխաններ է ակնկալում։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։