Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է` ինչ են քննարկել
18:38 08.09.2026 (Թարմացված է: 18:54 08.09.2026)

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. Արխիվային լուսանկար
© AP Photo / Alexei Nikolsky / Kremlin Pool Photo vía AP
Բաժանորդագրվել
ՌԴ և ԱՄՆ առաջնորդների զրույցը տևել է 1 ժամ, նրանք համաձայնեցրել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում զանգահարել միմյանց։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առաջնորդ Յուրի Ուշակովը։
Նա հայտնել է, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների զրույցը կենտրոնացած է եղել ուկրաինական կարգավորման վրա և կառուցողական ու շատ անկեղծ է եղել։ Հեռախոսազրույցի ընթացքում և՛ Պուտինը, և՛ Թրամփը դրական են գնահատել ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների` Մոսկվա և Կիև կատարած այցելության արդյունքները։
«Թրամփը շահագրգռված է իր նախագահության ընթացքում ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի հասնել։ Պուտինի հետ զրույցում Թրամփը շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչը կբացի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների լայնածավալ վերականգնման դուռը»,–մանրմամսնել է Ուշակովը։
Ռուսաստանի առաջնորդը Թրամփին ասել է, թե ինչ կարող են իրատեսորեն անել ամերիկացիները՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները արագ դադարեցնելու համար։
«Կարևոր է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներին վերադարձնելու հարցում»,–ասել է Պուտինը։
Սպիտակ տան գործող նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային կապերի վերականգնումը խոստանում է հսկայական օգուտներ երկու երկրների համար։
Պուտինն էլ աջակցել է Թրամփի հանձնառությանը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կառուցողական գործընկերության հարցում։
Թրամփի հետ զրույցում Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ թշնամական ծրագրեր չունի, իսկ «Ռուսական սպառնալիքի» մասին ենթադրությունները ԵՄ-ի համար շղարշ են՝ Կիևի ռազմական ծախսերին իր աջակցությունը մեծացնելու համար:
Պուտինն էլ աջակցել է Թրամփի հանձնառությանը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կառուցողական գործընկերության հարցում։
Թրամփի հետ զրույցում Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ թշնամական ծրագրեր չունի, իսկ «Ռուսական սպառնալիքի» մասին ենթադրությունները ԵՄ-ի համար շղարշ են՝ Կիևի ռազմական ծախսերին իր աջակցությունը մեծացնելու համար:
ՌԴ և ԱՄՆ առաջնորդների զրույցը տևել է 1 ժամ, նրանք համաձայնեցրել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում զանգահարել միմյանց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5–ին Մոսկվայում կայացել են ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիտկոֆի և Քուշների բանակցությունները ՌԴ նախագահ Պուտինի հետ` ուկրինական կարգավորման հարցով։ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել են Կիև։