00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը, Ուիտոֆը և Քուշները քննարկել են ուկրաինական հարցը. գլխավոր հայտարարությունները

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ  - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը պատմել է, թե ինչպես է Մոսկվան ստացել հարվածները ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքը, և հայտարարել է ԱՄՆ-ի բանակցողների հանդեպ վստահության բարձր մակարդակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պաշտոնական խողովակներով խնդրանք է ստացել՝ ժամանակավորապես դադարեցնելու Կիևի ուղղությամբ հարվածները, և սեպտեմբերի 5-ի կեսգիշերից դրանք չի հասցնում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ժամանակ։
«Մեզ այդ խնդրանքը ստացվել է պաշտոնական խողովակներով՝ հատուկ ծառայությունների և արտաքին գործերի նախարարության միջոցով»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն իր հերթին կտրուկ նվազեցրել է Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների ինտենսիվությունը։
«Ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմը նույնպես զգալիորեն նվազեցրել է, մի քանի անգամ կրճատել է հարվածները Ռուսաստանի Դաշնության տարածքին, այդ թվում՝ Մոսկվային»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին եռօրյա հրադադարի համար՝ նշելով, որ այն թույլ է տվել ամերիկյան պատվիրակությանն անվտանգ ժամանել Մոսկվա։
«Պարոն նախագահ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ Ռուսաստանի Դաշնությունը համաձայնել է հրադադար հաստատել այս երեք օրվա ընթացքում, որպեսզի ոչ մի հարված չհասցվի Մոսկվայի և Կիևի վրա, որպեսզի դա թույլ տա մեզ այստեղ հասնել անվտանգ ռեժիմով»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը չի գնում Կիևի հետ համաձայնեցված ավելի լայն` եռօրյա հրադադարի մասին:
«Ուկրաինայի իշխանությունները հրապարակել են երեք օրով ավելի մեծամասշտաբ զինադադարի իրենց կոչը, սակայն այդ մասին մենք նրանց հետ չենք պայմանավորվել»,- ասել է նա:
Բանակցությունների ընթացքում Պուտինը նաև հայտարարել է Մոսկվայի վստահության բարձր մակարդակի մասին Ուիտկոֆի և Քուշների նկատմամբ՝ որպես ուկրաինական կարգավորման միջնորդների:
«Այստեղ, իհարկե, շատ կարևոր է միջնորդության որակը, վստահությունը նրանց հանդեպ, ովքեր դրանով զբաղվում են։ Ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ հետ շատ լավ ենք աշխատում, և, անկասկած, մեր կողմից վստահության մակարդակն այդ աշխատանքի ընթացքում բավականին բարձր է»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ բանակցային գործընթացի և դրանում ներգրավված միջնորդների անվտանգության համար:
Նրա խոսքով՝ նման շփումներն օգտակար են՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը Ուիտկոֆին և Քուշներին խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել նրան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
«Հասկանալով, որ ընդհանուր առմամբ նա բարդ իրավիճակի մեջ է հայտնվել, այնուամենայնիվ, չի դադարեցնում կարգավորման իր փորձերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Պուտինը:
Հանդիպման մեկ այլ թեմա է դարձել ամերիկացի Ռոբերտ Գիլմանի ազատ արձակումը, որն ավելի վաղ Ռուսաստանում դատապարտվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումների համար:
Ուիտկոֆը հայտնել է, որ ընտանիքը շնորհակալ է Ռուսաստանի նախագահին Գիլմանի տուն վերադառնալու համար։
«Նրանք պետք է շնորհակալություն հայտնեն նախագահ Թրամփին, նա է դիմել»,- պատասխանել է Պուտինը:

Նշենք, որ սա Պուտինի 6–րդ հանդիպումն է ամերիկացի բանակցողների հետ։ Ուիտկոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել այսօր։ «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուիտկոֆն ու Քուշները Մոսկվայում կներկայացնեն Ուկրաինայի հակամարտության դադարեցման վերաբերյալ առաջարկներ։
Պուտինն իր հերթին այս շաբաթ Ուիտկոֆին և Քուշներին անվանել էր ցանկալի հյուրեր և նշել, որ Մոսկվան հաճույքով է աշխատում նրանց հետ։
Լրահոս
0