https://arm.sputniknews.ru/20230927/adrbejanci-zinvvorakannery-dzerbakalel-en-ruben-vardanjanin-66542201.html
Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել։ 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T14:18+0400
2023-09-27T14:18+0400
2023-09-27T14:45+0400
ադրբեջան
ռուբեն վարդանյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38195391_0:84:1600:984_1920x0_80_0_0_30865de8afc4380b45c10388c11cb7c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ Լաչինի միջնացքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը։ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ևս գրառում է արել այս թեմայով։«Իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»,- գրել է նա։Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38195391_88:0:1512:1068_1920x0_80_0_0_61a48500175b0a0b571562372a432646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուբեն վարդանյան, ձերբակալություն
ադրբեջան, ռուբեն վարդանյան, ձերբակալություն
Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
14:18 27.09.2023 (Թարմացված է: 14:45 27.09.2023) Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ Լաչինի միջնացքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը։
«Այսօր առավոտյան ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենն ուս ուսի կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ միասին գոյատևման պայքար մղել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի, և խնդրում եմ ձեր աջակցությունը», – ասված է Զոնաբենդի հայտարարությունում, որը հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի սոցցանցային էջում:
«Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ևս գրառում է արել այս թեմայով։
«Իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»,- գրել է նա։
Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա
պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և
պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։