https://arm.sputniknews.ru/20260908/kremly-ukrainaji-harcvov-erakvoghm-banakcutjunneri-versksman-hujs-uni-peskvov-106588381.html
Կրեմլը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի. Պեսկով
Կրեմլը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի. Պեսկով
Sputnik Արմենիա
Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերը, այդ թվում՝ ամերիկյան շփումները երկու կողմերի հետ։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T14:12+0400
2026-09-08T14:12+0400
2026-09-08T15:39+0400
դմիտրի պեսկով
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բանակցություններ
ուկրաինա
ռուսաստան
սթիվեն ուիտկոֆ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում և եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի, սակայն ամեն բան Կիևից է կախված։ Այս կարծիքին է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ Sputnik-ի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ ուկրաինական կողմին ճկունությունն է պակասում հակամարտության կարգավորման հարցում։Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան մտադիր է հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին և վստահ է իր հաղթանակում՝ հաշվի առնելով մարտադաշտում զարգացող իրավիճակը, թեև կնախընտրեր դա անել խաղաղ ճանապարհով։ԱՄՆ–ն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափինՊեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ սկսել է հակամարտությունը, Ռուսաստանը փորձում է ավարտել այն։ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում կարգավորմանը նպաստելու բոլոր փորձերը, այդ թվում՝ ամերիկացի բանակցողների կողմից, որոնք շփումներ են ունենում Մոսկվայում և Կիևում։Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Մոսկվա և Կիև կատարած այցելություններից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպման մասին հնարավոր է` հայտարարվի առաջիկայում։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան, սթիվեն ուիտկոֆ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ամն
դմիտրի պեսկով, բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան, սթիվեն ուիտկոֆ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ամն
Կրեմլը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի. Պեսկով
14:12 08.09.2026 (Թարմացված է: 15:39 08.09.2026) Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերը, այդ թվում՝ ամերիկյան շփումները երկու կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում և եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի, սակայն ամեն բան Կիևից է կախված։ Այս կարծիքին է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ Sputnik-ի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ ուկրաինական կողմին ճկունությունն է պակասում հակամարտության կարգավորման հարցում։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան մտադիր է հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին և վստահ է իր հաղթանակում՝ հաշվի առնելով մարտադաշտում զարգացող իրավիճակը, թեև կնախընտրեր դա անել խաղաղ ճանապարհով։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ սկսել է հակամարտությունը, Ռուսաստանը փորձում է ավարտել այն։
ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում կարգավորմանը նպաստելու բոլոր փորձերը, այդ թվում՝ ամերիկացի բանակցողների կողմից, որոնք շփումներ են ունենում Մոսկվայում և Կիևում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Մոսկվա և Կիև կատարած այցելություններից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպման մասին հնարավոր է` հայտարարվի առաջիկայում։