https://arm.sputniknews.ru/20260906/amnn-arajarkel-e-rusastanin-ev-ukrainajin-veradarnal-banakcutjunneri-erakvoghm-dzevachapin--106530834.html
ԱՄՆ–ն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափին
ԱՄՆ–ն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափին
Sputnik Արմենիա
Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել էին Կիև` բանակցությունների։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T21:31+0400
2026-09-06T21:31+0400
2026-09-06T21:33+0400
տեսանյութեր
ամն
ուկրաինա
ռուսաստան
բանակցություններ
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106530424_0:0:705:396_1920x0_80_0_0_552e1d51b4fb53def3c3d81e2a0e84f3.jpg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ամերիկացի բանակցող Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ Վաշինգտոնը ակնկալում է վերադառնալ բանակցությունների եռակողմ` Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ ձևաչափին, հաղորդում է Reuters-ը։ Նա նշել է, որ Թրամփը հանձնարարել է պատրաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր առաջարկների փաթեթ։Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-18-ը Ժնևում։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ժնևում կայացած վերջին հանդիպումն անվանել էր «դժվար, բայց գործնական»։ Սպիտակ տունը խոսել էր առաջընթացի մասին, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին արդյունքները գնահատել է անբավարար։ Բանակցությունների ևս երկու փուլ անցկացվել են 2026 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Աբու Դաբիում։ Կողմերը հանդիպումները բնութագրել են որպես կառուցողական։ Ավելին, առաջին փուլից հետո ամերիկացի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են երկու առաջնորդների հանդիպմանը։ Դեռևս 2026 թվականի մարտին Զելենսկին հայտարարել էր, որ եռակողմ բանակցությունները հետաձգվում են ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել են Կիև։Հիշեցնենք` երեկ Կրեմլում կայացել են ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպումից հետո ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել` նշելով, որ Ուիտկոֆն ու Քուշները խոստացել են Կիևում սպասվող շփումների ընթացքում օգտագործել Պուտինի գնահատականներն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Нам больше нравилось вести переговоры в трехстороннем формате, тогда стороны говорили между собой — Кушнер
Sputnik Արմենիա
Нам больше нравилось вести переговоры в трехстороннем формате, тогда стороны говорили между собой — Кушнер
2026-09-06T21:31+0400
true
PT0M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106530424_86:0:614:396_1920x0_80_0_0_d8d6e218c907fd3d5ed2b5b184547515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ամն, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
տեսանյութեր, видео, ամն, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
ԱՄՆ–ն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափին
21:31 06.09.2026 (Թարմացված է: 21:33 06.09.2026) Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել էին Կիև` բանակցությունների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ամերիկացի բանակցող Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ Վաշինգտոնը ակնկալում է վերադառնալ բանակցությունների եռակողմ` Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ ձևաչափին, հաղորդում է Reuters-ը։
«Մենք նախընտրում էինք բանակցել եռակողմ ձևաչափով, որտեղ կողմերը խոսում էին միմյանց հետ։ Դա շատ ավելի լավ է, քան մենք Ռուսաստանի տեսակետը փոխանցենք Ուկրաինային և հակառակը։ Այն ժամանակ բոլորը միմյանց հետ շատ բարեկամական ձևով ռուսերեն էին խոսում», - Կիևում կայացած բանակցություններից հետո լրագրողներին ասել է Քուշները։
Նա նշել է, որ Թրամփը հանձնարարել է պատրաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր առաջարկների փաթեթ։
Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-18-ը Ժնևում։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ժնևում կայացած վերջին հանդիպումն անվանել էր «դժվար, բայց գործնական»։ Սպիտակ տունը խոսել էր առաջընթացի մասին, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին արդյունքները գնահատել է անբավարար։ Բանակցությունների ևս երկու փուլ անցկացվել են 2026 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Աբու Դաբիում։ Կողմերը հանդիպումները բնութագրել են որպես կառուցողական։ Ավելին, առաջին փուլից հետո ամերիկացի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են երկու առաջնորդների հանդիպմանը։
Դեռևս 2026 թվականի մարտին Զելենսկին հայտարարել էր, որ եռակողմ բանակցությունները հետաձգվում են ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել են Կիև։
Հիշեցնենք` երեկ Կրեմլում
կայացել են ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպումից հետո ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է
հայտնել` նշելով, որ Ուիտկոֆն ու Քուշները խոստացել են Կիևում սպասվող շփումների ընթացքում օգտագործել Պուտինի գնահատականներն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։