https://arm.sputniknews.ru/20260908/hh-n-dimel-e-eatm-in-bvoghvoqelvov-rd-i-sahmanapakumneri-dem-ekvonvomikaji-pvokhnakharar-106592489.html
ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար
ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար
Sputnik Արմենիա
Երևանի գնահատմամբ՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T15:46+0400
2026-09-08T15:46+0400
2026-09-08T15:55+0400
էկոնոմիկայի նախարարություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106592652_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7d91e0f464003c1da2f09c206d09d182.jpg
Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների դեմ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին, և հենց այդ պատճառով Հայաստանը պայքարում է, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներին համապատասխան:Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։Ավելի վաղ՝ 2026-ի մայիսի 27-ին, նախընտրական հանրահավաքում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։ Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106592652_257:0:1697:1080_1920x0_80_0_0_79f4127429e3183eaf041f3e535ae631.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео
էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео
ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար
15:46 08.09.2026 (Թարմացված է: 15:55 08.09.2026) Երևանի գնահատմամբ՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին։
Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների դեմ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:
«Հայաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ և հույս ունի, որ դրանք կհանվեն ԵԱՏՄ շրջանակներում գործող մեխանիզմների միջոցով: Կարևոր են ոչ միայն մեր շփումները Ռուսաստանի հետ, այլև մեր հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել նման խոչընդոտները վերացնելու համար, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Հույս ունենք և վստահ ենք, որ այդ մեխանիզմները պետք է աշխատեն խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Գասպարյանը։
Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին, և հենց այդ պատճառով Հայաստանը պայքարում է, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներին համապատասխան:
Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ
հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
Ավելի վաղ՝ 2026-ի մայիսի 27-ին, նախընտրական հանրահավաքում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։