https://arm.sputniknews.ru/20260908/hajastan-khmbakcutjuny-karvogh-e-dimel-sd-vitsharkelu-karavarutjan-tsragiry-qvocharjan-106585007.html
«Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու կառավարության ծրագիրը․ Քոչարյան
«Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու կառավարության ծրագիրը․ Քոչարյան
Sputnik Արմենիա
Կառավարության նոր ծրագրում առանձին գլուխ նվիրված է եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգությանը։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T13:01+0400
2026-09-08T13:01+0400
2026-09-08T13:02+0400
«հայաստան» դաշինք
լևոն քոչարյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
կառավարության ծրագիր
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106581302_0:68:1500:912_1920x0_80_0_0_1b683902c06bea95830de9d88b71f11b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության ծրագրի սահմանադրականության հարցը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց կառավարության 2025-2026թթ․ ծրագիրը, որում առանձին գլուխ, այսպես ասած, նվիրված է եկեղեցու բարենորոգությանը, ըստ որի՝ «ապահովվելու է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։Գերագույն հոգևոր խորհուրդն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդարանը ոտնահարում է Մայր օրենքն ու հերթական անգամ թիրախավորում է եկեղեցին։Ե՛վ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին ձեռնտու է այս անորոշությունը․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106581302_84:0:1417:1000_1920x0_80_0_0_162592d3fbace5e3a81b2173739d1d29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաստան» դաշինք, լևոն քոչարյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, կառավարության ծրագիր, սահմանադրական դատարան
«հայաստան» դաշինք, լևոն քոչարյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, կառավարության ծրագիր, սահմանադրական դատարան
«Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու կառավարության ծրագիրը․ Քոչարյան
13:01 08.09.2026 (Թարմացված է: 13:02 08.09.2026) Կառավարության նոր ծրագրում առանձին գլուխ նվիրված է եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության ծրագրի սահմանադրականության հարցը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
«Խմբակցությունում հարցը դեռևս չի քննարկվել, բայց նման առաջարկ կա, նաև ինձ նման առաջարկ արվել է բարձրակարգ իրավաբանների կողմից, որովհետև եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է, եկեղեցին անջատ կառույց է»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց կառավարության 2025-2026թթ․ ծրագիրը, որում առանձին գլուխ, այսպես ասած, նվիրված է եկեղեցու բարենորոգությանը, ըստ որի՝ «ապահովվելու է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։
Գերագույն հոգևոր խորհուրդն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդարանը ոտնահարում է Մայր օրենքն ու հերթական անգամ թիրախավորում է եկեղեցին։