00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեծ է հավանականությունը, որ Բյուրեղավանում կոյուղաջուր է խառնվել խմելու ջրին. Հովհաննիսյան

© Photo : press office of the Byureghavan MunicipalityԲյուրեղավան
Բյուրեղավան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Բաժանորդագրվել
Բյուրեղավանի նախորդ դեպքերից հետո տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը Արփինե Հովհաննիսյանին հայտնել էր, որ գնացել, ստուգել են, ամեն ինչ նորմալ է եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ տեսչական մարմնի կողմից լիազորված «ԼԱՍ ՄԵԴ» լաբորատորիան համապատասխան հավատարմագրում չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մեծ է հավանականությունը, որ Բյուրեղավանում կոյուղաջուր է խառնվել խմելու ջրին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ շուտով խմելու ջրի որակի հետ կապված հայց կներկայացվի դատարան։
Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
«Ապրիլին, հուլիսին, հիմա էլ երեկ, փաստորեն, արձանագրվում են այնպիսի դեպքեր, որոնք պահանջում են մարդկանց հոսպիտալացում։ Սա նշանակում է` սա ոչ թե ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին վերաբերող հարց է, այլ մանրէաբանական խնդիր։ Ընդ որում, խորքային խնդիր է, որը չի հասցեագրվում և վերջնական լուծում չի ստանում»,– նշում է Արփինե Հովհաննիսյանը։
© Photo : Social media of Arpine HovhannisyanԱրփինե Հովհաննիսյան
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Արփինե Հովհաննիսյան
Դեպքի մասին տեղեկանալուց հետո Արփինե Հովհաննիսյանը փորձել է կազմակերպել Բյուրեղավանի համապատասխան հասցեներում ջրի նմուշառում` խմելու ջրի մանրէաբանական ցուցանիշների անկախ լաբորատոր փորձաքննության արդյունքներ ունենալու և դրա հիման վրա դատական գործընթաց սկսելու համար։
«Փաստացի մարդիկ վճարում են ջրի համար, բայց առանձին խմելու ջուր են առնում, գումարած հիվանդանոցային ծախսերը։ Նախորդ մեր ուսումնասիրությունները և լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ այնտեղ առկա են եղել կոլիֆորմ մանրէներ։ Դա հաստատվեց նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կատարած հետազոտություններով։ Մեր կողմից կատարված հետազոտությունները ցույց տվեցին նաև իշերիխիա կոլին և էնտերակոկ։ Սա նշանակում է, որ շատ մեծ հավանականությամբ կոյուղաջրեր են խառնվել խմելու ջրին։ Այսինքն՝ ինչ–որ մի տեղից գծերը խառնվում են, և խնդիրը չի հասցեագրվում։ Ինձ ուղղակի ապշեցնում է այն բացարձակ անտարբերությունը, որը դրսևորում է «Վեոլա Ջուր» ընկերությունը` պարզապես հերթապահ հայտարարություն կամ հաղորդագրություն տարածելով, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»,– ասում է իրավաբանը։
Պետական մարմինների կողմից որևէ գործողություն չձեռնարկելը կամ ուշացած գործողությունները ևս չեն վրիպել մեր զրուցակցի տեսադաշտից։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, Արփինե Հովհաննիսյանի դիմումին ի պատասխան հայտնել էր, որ գնացել, ստուգել են, ամեն ինչ նորմալ է եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ տեսչական մարմնի կողմից լիազորված «ԼԱՍ ՄԵԴ» լաբորատորիան, որը պետք է ջրի նմուշառում կատարեր, համապատասխան հավատարմագրում չի ունեցել։
«Այսինքն, բուռն գործունեության իմիտացիա են ցույց տալիս, բայց իրականում որևէ գործ չի կատարվում։ Մարդիկ իսկապես թունավորվում են, անչափահաս երեխաները պառկում են հիվանդանոց, օրերով բուժվում աղիքային հիվանդություններից։ Հետո էլ չգիտես` հետագայում ինչ առողջական խնդիրներ կունենան։ Եվ այս ամբողջը կատարվում է օրվա ընթացքում ընդամենը 6 ժամ ջրամատակարարման գրաֆիկ ունեցող բնակավայրում։ Սա փոքր մասշտաբի աղետ է, էդ ֆոնի վրա էլ ինչ–որ խոսում են ջրի գինը բարձրացնելու մասին»,– ասում է Հովհաննիսյանը։
Դեռ 2 ամիս առաջ` հուլիսի 18-ին, Արփինե Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիներին ու հետաքրքրված իրավաբաններին կոչ էր արել միավորվել և «Վեոլիա Ջրի» դեմ դատական խմբային հայց ներկայացնել։ Քաղաքացիներին էլ առաջարկել էր վեր հանել ու ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ջրամատակարարման ոլորտում։
Այս գործընացի մասին մեր հարցին ի պատասխան Հովհաննիսյանը հայտնեց, որ հայցադիմումի պատրաստման աշխատանքը գրեթե ավարտված է և շուտով կներկայացվի դատարան։
«Հայաստանի պատմության մեջ դա լինելու է առաջին խմբային հայցը։ Այն վերաբերում է ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին, որովհետև դրանք ևս համատարած գերազանցում են թույլատրելի չափաքանակները`ընդհանուր կոշտությունը, հանքայնացումը, PH-ը և այլն, ինչը, բնականաբար, երկարաժամկետ օգտագործման ընթացքում խնդիրներ է առաջացնում»,–ասաց Հովհաննիսյանը։
Ջրամատակարարման ընկերության դեմ պատրաստվող հայցին, նրա խոսքով, արդեն մեծ թվով մարդիկ են միացել կոնկրետ փաստերով` հասցեներով, ջրամատակարաման գրաֆիկի և այլ խախտումների մասին տեղեկություններով։ Բայց հայցին միանալու իրական փուլը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, հիմա է։
«Մոտեցել է այն փուլը, երբ որ մենք մտնում ենք իրավական ճանապարհի սկիզբ»,– նկատում է իրավաբանը` «Վեոլա Ջուր» ընկերության աշխատանքից դժգոհ բոլոր քաղաքացիներին դարձյալ կոչ անելով դիմել իրեն։
Հիշեցնենք, որ Բյուրեղավանում թունավորման նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։
Լրահոս
0