https://arm.sputniknews.ru/20260905/zapvorvozhiei-aeki-taratsqum-uzhi-mej-e-mtel-teghajin-hradadar-magate-106501024.html
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում ուժի մեջ է մտել տեղային հրադադար. ՄԱԳԱՏԷ
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում ուժի մեջ է մտել տեղային հրադադար. ՄԱԳԱՏԷ
Sputnik Արմենիա
Զապորոժիեի ԱԷԿ-ը օգոստոսի 20-ին կորցրել է կապը մնացած միակ՝ 330 կՎ լարմամբ «Ֆերոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի հետ։ ՄԱԳԱՏԷ-ն որպես դրա պատճառ է նշել Դնեպրի... 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T16:39+0400
2026-09-05T16:39+0400
2026-09-05T16:39+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
զապորոժիե
էներգոդար
ատոմակայան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռաֆայել գրոսի
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183368_0:0:3071:1728_1920x0_80_0_0_0387c7c3916cd68cee6fb607b012401a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ուժի մեջ է մտել տեղային հրադադար, որն անհրաժեշտ է էլեկտրահաղորդման գծի վերանորոգման և կայանի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Համաձայնությունը ձեռք է բերվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է գործակալությունը։ՄԱԳԱՏԷ-ն ինտենսիվ է անվանել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության շուրջ ՌԴ-ի հետ խորհրդակցություններըՎերանորոգումն անհրաժեշտ է կատարել առաջիկայում․ Զապորոժիեի ԱԷԿ-ում դիզելային վառելիքի պաշարները նվազում են, և առանց արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման կամ վառելիքի լրացուցիչ մատակարարումների կայանը մի քանի օր անց կարող է ամբողջությամբ հոսանքազրկվել։Զապորոժիեի ԱԷԿ-ը օգոստոսի 20-ին կորցրել է կապը մնացած միակ՝ 330 կՎ լարմամբ «Ֆերոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի հետ։ ՄԱԳԱՏԷ-ում պատճառ են համարել Դնեպրի հյուսիսային ափին ռազմական ակտիվությունը։Այդ ժամանակից ի վեր կայանը կախված է վթարային դիզելային գեներատորներից, որոնք էլեկտրաէներգիա են ապահովում վեց ռեակտորների հովացման համակարգերի և ծախսված միջուկային վառելիքի պահման ավազանների համար։ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է, որ դիզելային վառելիքի պաշարները նվազում են։ Եթե արտաքին էլեկտրամատակարարումը չհաջողվի վերականգնել կամ կայան չմատակարարվի լրացուցիչ վառելիքով, ապա մի քանի օրվա ընթացքում կարող է առաջանալ կայանի ամբողջական հոսանքազրկման վտանգ։Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածը սպառնալիքի տակ է դրել միջուկային անվտանգության սկզբունքները. ԳրոսիԺամանակավոր հրադադարի շրջանակում ուկրաինացի մասնագետները պետք է սկսեն վնասված էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը՝ հատվածի ականազերծումից հետո։«Երկու կողմերն էլ կառուցողական համագործակցություն են ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ միջուկային անվտանգության և ապահովության պահպանությունն ապահովելու նպատակով», - նշել է Գրոսին։ՄԱԳԱՏԷ-ի թիմը տեղային հրադադարի ողջ ընթացքում վերահսկելու է վերանորոգման աշխատանքների իրականացումը։
զապորոժիե
էներգոդար
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183368_340:0:3071:2048_1920x0_80_0_0_fffc77ed29997cec40d27b98dd2f5067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, էներգոդար, ատոմակայան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռաֆայել գրոսի, մագատէ
զապորոժիե, էներգոդար, ատոմակայան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռաֆայել գրոսի, մագատէ
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում ուժի մեջ է մտել տեղային հրադադար. ՄԱԳԱՏԷ
Զապորոժիեի ԱԷԿ-ը օգոստոսի 20-ին կորցրել է կապը մնացած միակ՝ 330 կՎ լարմամբ «Ֆերոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի հետ։ ՄԱԳԱՏԷ-ն որպես դրա պատճառ է նշել Դնեպրի հյուսիսային ափին ռազմական ակտիվությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ուժի մեջ է մտել տեղային հրադադար, որն անհրաժեշտ է էլեկտրահաղորդման գծի վերանորոգման և կայանի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Համաձայնությունը ձեռք է բերվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է գործակալությունը։
Վերանորոգումն անհրաժեշտ է կատարել առաջիկայում․ Զապորոժիեի ԱԷԿ-ում դիզելային վառելիքի պաշարները նվազում են, և առանց արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման կամ վառելիքի լրացուցիչ մատակարարումների կայանը մի քանի օր անց կարող է ամբողջությամբ հոսանքազրկվել։
«Այսօր ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական տեղային հրադադարը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որն անհրաժեշտ է երկարատև անջատումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», - հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Զապորոժիեի ԱԷԿ-ը օգոստոսի 20-ին կորցրել է կապը մնացած միակ՝ 330 կՎ լարմամբ «Ֆերոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի հետ։ ՄԱԳԱՏԷ-ում պատճառ են համարել Դնեպրի հյուսիսային ափին ռազմական ակտիվությունը։
Այդ ժամանակից ի վեր կայանը կախված է վթարային դիզելային գեներատորներից, որոնք էլեկտրաէներգիա են ապահովում վեց ռեակտորների հովացման համակարգերի և ծախսված միջուկային վառելիքի պահման ավազանների համար։
ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է, որ դիզելային վառելիքի պաշարները նվազում են։ Եթե արտաքին էլեկտրամատակարարումը չհաջողվի վերականգնել կամ կայան չմատակարարվի լրացուցիչ վառելիքով, ապա մի քանի օրվա ընթացքում կարող է առաջանալ կայանի ամբողջական հոսանքազրկման վտանգ։
Ժամանակավոր հրադադարի շրջանակում ուկրաինացի մասնագետները պետք է սկսեն վնասված էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը՝ հատվածի ականազերծումից հետո։
«Երկու կողմերն էլ կառուցողական համագործակցություն են ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ միջուկային անվտանգության և ապահովության պահպանությունն ապահովելու նպատակով», - նշել է Գրոսին։
ՄԱԳԱՏԷ-ի թիմը տեղային հրադադարի ողջ ընթացքում վերահսկելու է վերանորոգման աշխատանքների իրականացումը։