00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԶԱԷԿ-ին հասցված հարվածը սպառնալիքի տակ է դրել միջուկային անվտանգության սկզբունքները. Գրոսի

© AP Photo / Alexander ZemlianichenkoՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2026
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Էներգոդարին, որի մոտ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Անցած շաբաթ ուկրաինական դրոնն առաջին անգամ նպատակաուղղված հարվածել է ատոմակայանի սարքավորումներին:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Զապորոժիեի ատոմակայանի վրա մայիսի 30–ին անօդաչու թռչող սարքի հարվածը լուրջ միջադեպ է, որը վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները, ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Երեկվա հարվածը լուրջ միջադեպ էր, որը վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները», - ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի X սոցիալական ցանցի էջում տեղադրված հայտարարության մեջ։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նաև կոչ է արել դադարեցնել հարձակումները, որպեսզի միջուկային վթարի իրական վտանգ չլինի:
Այսօր միջազգային գործակալության փորձագետների խումբը զննման ընթացքում վնասվածք է հայտնաբերել ԶԱԷԿ-ի մեքենայական սրահի շենքի արտաքին մասում, որը երեկ ենթարկվել է ուկրաինական դրոնի հարվածին:
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները հայտնաբերել են շենքում մետաղական դիտահորի վնասվածքներ, ինչպես նաև գետնին օպտիկական մալուխի բեկորներ և այրված մնացորդներ: Հայտարարությունից հետևում է նաև, որ այդ վնասները համապատասխանում են ԱԹՍ-ի հարձակման հետևանքներին:
Հաղորդվում է նաև, որ ատոմակայանի զննման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստիպված են եղել պատսպարվել այն բանից հետո, երբ ԱԷԿ-ի շրջանում հնչել են անօդաչու թռչող սարքերի կրկնակի հայտնվելու և կրակելու ձայներ:
Առաջին հարվածը
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Էներգոդարին, որի մոտգտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Անցած շաբաթ ուկրաինական դրոնն առաջին անգամ նպատակաուղղված հարվածել է կայանի սարքավորումներին:
«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտական դրոնը հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի թիվ 6 էներգաբլոկի մեքենայական սրահի շենքին:
Ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, մեծ ավերածություններ չկան: Չեն խախտվել նաև տեխնոլոգիական գործընթացները, իսկ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։
ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները նաև չափումներ են կատարել և հաստատել, որ ԶԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի գերազանցում նորման:
Լրահոս
0